Լրահոս

Ինչ ծրագրեր ունի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվելուց հետո. «ՌԻԱ Նովոստի»

Ինչ ծրագրեր ունի ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը կալանքից ազատ արձակվելուց հետո. «ՌԻԱ Նովոստի»

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը մտադիր է կալանքից ազատ արձակվելուց հետո շարունակել վերականգնողական բուժումը: Այս մասին «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը հայտնել է ՀՀ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանը:

«Քոչարյանը նախատեսում է մեկ շաբաթվա ընթացքում ավարտել վերականգնողական բուժումը, գնահատել ներկայիս ներքաղաքական իրավիճակը, նախանշել տեսանելի ապագայի ծրագրերը »,-ասել է Սողոմոնյանը:

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Tert.am-ը, Վերաքննիչ քրեական դատարանի որոշմամբ նախատեսված գրավի վճարումից և օրենքով սահմանված բոլոր գործընթացներն ավարտելուց հետո հունիսի 19-ի երեկոյան ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոց կալանավորումը վերացվել է։

Հիշեցնենք, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբանները ներկայացրել էին նրա կալանավորումը ՀՀ և Արցախի նախկին վարչապետերի անձնական երաշխավորությամբ փոխարինելու, կալանքը վերացնելու և նրա նկատմամբ գրավը թույլատրելի ճանաչելու միջնորդությունները։

Վերաքննիչ քրեական դատարանը բավարարել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանների՝ Քոչարյանի կալանքը փոխելու միջնորդությունները մերժելու մասին դատարանի որոշման դեմ բողոքը և Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ որպես խափանման միջոց սահմանել գրավը՝ 2 մլրդ դրամի չափով։

Մեկնաբանություններ