Լրահոս

«Ինչի՞ հմար ես ինձ տանում». միջադեպ Երևանում՝ ոստիկանի և քաղաքացու միջև (տեսանյութ)

«Ինչի՞ հմար ես ինձ տանում». միջադեպ Երևանում՝ ոստիկանի և քաղաքացու միջև (տեսանյութ)

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում երևում է՝ ինչպես են վիճաբանում քաղաքացին և ոստիկանը։ Կադրերից երևում է նաև, որ ոստիկանը զանգահարում է բաժնի աշխատակիցներին, որպեսզի գան և բերման ենթարկեն քաղաքացուն։

Մեր տեղեկություններով՝ ոստիկանն անցնելիս է եղել տարածքով, երբ 46–ամյա տղամարդը ճանաչելով նրան, հայհոյել է։ Մեր տեղեկություններով հիշյալ տղամարդու մասնակցությամբ մեկ այլ միջադեպի առթիվ հարուցված քրեական գործ ներկայումս քննվում է Քննչական կոմիտեում։

Ոստիկանությունից հայտնեցին,  որ միջադեպին մասնակից քաղաքացին Շինարարների 15 հասցեից խուլիգանության կասկածանքով ոստիկանության Մաշտոցի բաժին է բերման ենթարկվել ապա ձերբակալվել։

Մեկնաբանություններ