Լրահոս

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրալ սեքսի ժամանակ պաշտպանվել․ 6 վարակ

Ինչո՞ւ է անհրաժեշտ օրալ սեքսի ժամանակ պաշտպանվել․ 6 վարակ

Օրալ սեքսի ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավանականությունը շատ մեծ է։ Շատ մարդիկ օրալ սեքսն անվնաս են համարում, բայց այդ այդպես չէ։ Օրալ սեքսի ժամանակ կարելի է հիվանդանալ այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝

սիֆիլիս

գոնորեա

քլամիդիոզ 

հերպես

պապիլոմավիրուս

հեպատիտ

Հեշտոցից բերան հարաբերության դեպքում հանդիպում են նաև ՄԻԱՎ-ով վարակվելու դեպքեր։

Առավել վտանգավոր է օրալ սեքսով զբաղվելը, եթե բերանում արյունահոսող վերքեր, խոցեր կան։ Հիվանդությունները կարող են փոխանցվել սերմնահեղուկի կամ հեշտոցային արտադրության միջոցով։

Ինչպե՞ս պաշտպանվել

Օրալ սեքսի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել պահպանակ կամ կանանց սեռական օրգանների համար նախատեսված լատեքսային անձեռոցիկներ։

Խուսափեք օրալ սեքսից, եթե զուգընկերոջ սեռական օրգաններին առկա են՝

բշտիկներ

կտրվածքներ 

խոցեր

կանանց դեպքում՝ մենստրուալ կամ հեշտոցային այլ արտադրություն: 

Նշենք, որ մշտական սեռական զուգընկեր ունենալը նույնպես փոքրացնում է տարատեսակ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։ 

Մեկնաբանություններ