Լրահոս

Ինչո՞ւ են չինացիները աճող ձմերուկների վրա քարեր շարում

Ինչո՞ւ են չինացիները աճող ձմերուկների վրա քարեր շարում

Երբ համացանցում լուսանկար հայտնվեց, որտեղ դաշտում աճող ձմերուկների վրա քարեր էին դրված, բոլորը սկսեցին գլուխ ջարդել՝ ինչի համար են դրանք։ Հնչեցին բազմատեսակ կարծիքներ՝ որպեսզի չփախչեն, կենդանիներին վանեն և այլն, բայց այդպես էլ ոչ ոք չկարողացավ որևէ տրամաբանական պատասխան գտնել, մինչև չհայտնվեց մի չինացի։

Այն ինչ ասաց չինացին, շատ տրամաբանակն էր և հետաքրքիր։ Պարզվում է, որ բաց դաշտում ուժեղ արևի ճառագայթներից ձմերուկները պաշտպանելու համար չինացիները դրանց վրա մի քանի քարեր են շարում։ Քարերը կլանում են արևի ճառագայթները և չեն թողնում, որպեսզի ձմերուկները վնասվեն արևից՝ դեղնեն ու փչանան։ 

Ահա այսպիսի հեշտ միջոցով չինացիները կարողանում լավ որակի բերք ստանալ։ Իհարկե տեխնոլոգիան հիասքանչ է, բայց մեզ մոտ այն կիրառել չի ստացվի, քանի որ մեզ մոտ ձմերուկները կլոր են և շատ դժվար կլինի դրանց վրա քարեր շարել։ 


 

Մեկնաբանություններ