Լրահոս

Ինչո՞ւ են մարդիկ ավոկադոյի պատճառով հիվանդանոցում հայտնվում

Ինչո՞ւ են մարդիկ ավոկադոյի պատճառով հիվանդանոցում հայտնվում

Վերջին տարիներին ԱՄՆ հիվանդանոցներ ավելի հաճախ են տեղափոխում մարդկանց, որոնք տուժել են ավոկադոյի պատճառով: Այս մասին նշված է American Journal of Emergency Medicine-ում հրապարակված նոր հետազոտության մեջ: Խոսքն ամենեւին նրանց մասին չէ, ովքեր շնչահեղձ են լինում կոկորդն ընկած կորիզից, այլ նրանց մասին, ովքեր ծակած-կտրած վերքեր են ստանում:

Վերջին 20 տարիներին ԱՄՆ տարածքում ավոկադոյի տարածվածությունը կտրուկ աճել է: Դրա հետ մեկտեղ մեծացել է նաեւ մարդկանց թիվը, որոնք վնասվածքներ են ստանում ավոկադոյի օգտագործմամբ ինչ-որ բան պատրաստելիս: Ավոկադոն կտրելու եւ կորիզը հանելու համար շատերը սուր դանակ են օգտագործում, որով պատահաբար կտրում են իրենց մատները:

Բժիշկները ավոկադո կտրող մարդկանց խորհուրդ են տալիս հիշել այն մասին, որ այս պտուղը նուրբ մրգամիս ունի, ուստի այն պետք է կտրել զգուշորեն:

Մեկնաբանություններ