Լրահոս

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին․ պարզաբանում է Լիլիթ Մակունցը

Ինչո՞ւ ՀՀ իշխանությունը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին․ պարզաբանում է Լիլիթ Մակունցը

 

Արդարադատության նախարարությունը, նաեւ այլ գործընկերներ ակտիվ բանակցությունների մեջ են եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, ընդհանուր կոնցեպտուալ քննարկումների առումով: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  ղեկավար Լիլիթ Մակունցը՝ պատասխանելով հարցին՝ ինչու ՀՀ իշխանությունը չսպասեց Վենետիկի հանձնաժողովի կարծիքին, նախքան օրինագիծը շրջանառության մեջ դնելը։

«Արդարադատության նախարարությունը, նաեւ այլ գործընկերներ ակտիվ բանակցությունների մեջ են եղել Վենետիկի հանձնաժողովի հետ, ընդհանուր կոնցեպտուալ քննարկումների առումով: Իսկ քանի որ կոնցեպտուալ ատռումով որեւէ խնդիր չի առաջացել, եւ մենք ունեցել ենք նախնական տեղեկատվություն, որ մինչեւ այդ օրը հրապարակվելու է, ուստի մենք որոշել ենք շրջանառել նախագիծը: Նաեւ ունեցել ենք նախադեպեր, երբ այդ գործընթացները եղել են զուգահեռ, այինքն Վենետիկի հանձնաժողովի կարծիքը եղել է նախագիծը հրապարակելուց հետո: Ընդ որում դա եղել է նաեւ նախորդ շաբաթ»,- ասաց նա:

Նա նաեւ անդրադարձավ «ԻՄ քայլը» խմբակցության միաձայն քվեարկությանը (88 կողմ)՝ նշելով, որ դա դա ցույց տվեց «Իմ քայլի» միասնականությունը:

Նրա խոսքով՝ Վենետիկի հանձնաժողովի կարծիքից հատված մեջբերելիս շատ կարեւոր է հստակ մեջբերում անելը, որի արդյունքում մենք կունենանք հետեւյալ միտքը, որ Վենետիկի հանձնաժողովն ընդհանուր առմամբ դրական գնահատելով այն մոտեցումը, որ անհրաժեշտ են լուծումներ եւ այն տարբերակով, որ առաջարկվել է, կարծում է, որ պետք է հաշվի առնվեր նաեւ իրենց այն առաջարկը, որը նախատեսում էր նաեւ անցումային փուլ եւ ափսոսանք էր հայտնել, որ այդ անցումային փուլի հատվածը իշծող ուժը չենք ներառում նախագծում: 

«Պարզաբանեմ, թե ինչու չենք ներառել, որովհետեւ նախ, ինչպես գիտեք, Վենետիկի հանձնաժողովի կարծիքը խորհրդատվական է եւ պարտադիր բնույթ չի կրում, որի մասին կա նաեւ կարծիքում: Երկրորդ, այնտեղ նաեւ նշվում է, որ ՀՀ իշխանությունները իրավիճակը գնահատելով պետք է որոշումներ կայացնեն անցումային փուլի տեւողության առումով: 2018-ից հետո, երբ ՍԴ-ն այլ նախագահ ունեցավ, անցումային փուլն այդ ժամանակից սկսված է եւ 1,5 տարի անցել է այդ ժամանակահատվածից: Եվ որպեսզի լարվածությունն այդ ամենի շուրջ էլ ավելի չխորանա, չեսկալացվի լարվածություն, «Իմ քայլը» հավանության է արժանացնում այն տեսակետը, որ այս պահին անցումային փուլ պետք չէ»,-ասաց նա:

Մեկնաբանություններ