Լրահոս

Ինչու ԲՀԿ-ն համաձшյնեց Նիկոլ Փաշինյшնի վարչապետությամբ արտահերթ ընտրությունների գնալ. «Հրապարակ»

Ինչու ԲՀԿ-ն համաձшյնեց Նիկոլ Փաշինյшնի վարչապետությամբ արտահերթ  ընտրությունների գնալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «ԲՀԿ խմբակցության քարտուղար Արման Աբովյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ դրժեցին իրենց խոսքը, հրաժարվեցին  Հայրենիքի փրկության շարժման օրակարգից և համաձայնեցին Նիկոլ Փաշինյանի վարչապետությամբ արտահերթ  ընտրությունների գնալ:

«Ոչ մեկ ոչ մի բան չի դրժել, Հայրենիքի շարժման օրակարգը եղել է վարչապետի հրաժարականը և արտահերթ ընտրությունների անցկացումը»։ Իսկ ժամանակավոր կառավարությո՞ւնը՝ Վազգեն Մանուկյանի վարչապետությամբ: «Մնացյալը տեխնիկական հարցեր են, այստեղ ամենակարևոր խնդիրն այն է, որ իրավիճակը շուտափույթ հանգուցալուծվի, և երբ որ խոսվում է իշխանության հեռանшլու մասին և այլն, դա պետք է արվի ամենակարճ տարբերակով, իսկ դա արտահերթ ընտրություններն են»,- ասաց Աբովյանը։

Վստա՞հ եք, որ արտահերթով իշխանությունը կհեռանա, չի գործադրի վարչական լծակները: «Ես վստահ եմ, որ չի կարելի հապաղել, այ, դրանում վստահ եմ, և պետք է անել ամեն ինչ, որ այս իրավիճակը ժամ առաջ հանգուցալուծվի»։ Իսկ եթե իշխանությունը վերարտադրվի՞․․․ «Գիտեք, եկեք ժողովրդի տեղը մենք չորոշենք»։ Ես Ձեր՝ որպես ժողովրդի մի մասնիկի կարծիքն եմ հարցնում: «Իմ կարծիքն այն է, որ չի վերարտադրվի։ Իսկ հետո՝ «եթե»-ով չի, էլի, եթե վաղը միջուկային պատերազմ սկսվի՞»,- խոսքը կիսատ թողեց ու հեռացավ Աբովյանը։

Չնայած Ծառուկյան-Փաշինյան համաձայնությանը, ՀՓՇ անդամ երկու կուսակցություններից՝ ՀՀԿ-ից ու ՀՅԴ-ից երեկ հայտարարեցին, որ իրենց օրակարգը չի փոխվել՝ հունիսի 20-ին արտահերթ ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը ոչինչ չի նշանակում, հատկապես որ այս իշխանությունը կարող է հերթական անգամ ստել»:

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ