Լրահոս

Ինչու չպետք է թմբլիկ երեխաներին ստիպել նիհարել

Ինչու չպետք է  թմբլիկ երեխաներին ստիպել նիհարել

Գիտնականները  եկել են այն եզրակացության, որ թմբլիկ երեխաներին չպետք է ստիպել նիհարել դիետաների միջոցով:

Մի կողմից երեխաների ճարպակալումը  ակտուալ խնդիր է: Ամբողջ աշխարհի հայտնի փորձագետները կարծում են, որ  ճարպակալումը մի շարք առողջական խնդիրների պատճառ կարող է դառնալ ոչ միայն փոքր տարիքում, այլև՝ չափահասությունից հետո:

Սակայն նիհարելու ծայրահեղ միջոցները  նույնպես  արդյունավետ չեն: Երեխաներին դժվար է սովորեցնել հետևել դիետաների պայմաններին, հատկապես այն երեխաներին, որոնք շատ էներգիա են վատնում և մեծ ախորժակ ունեն: 

Բացի այդ, նրանց օրգանիզմը մեծանում է և անհրաժեշտ վիտամինների և սնուցող նյութերի կարիք ունի: Մասնագետները պարզել են, որ երեխաներին դիետայի նստացնելու ծնողների փորձերն ավարտվել են մարսողական համակարգի խանգարմամբ:

Ավելի անվտանգ և արդյունավետ է ձեր երեխաներին հետ պահել արագ սննդից, տարատեսակ գազավորված ըմպելիքներից և փողոցում պատրաստվող քաղցրավենիքներից: 

Ներկայացնում ենք նաև տեսանյութ, որտեղ մասնագետները պատմում են, թե ինչու չպետք է երեխային ստիպել ուտել: 

Մեկնաբանություններ