Լրահոս

Ինչու է անհրաժեշտ օրալ սեքսի ժամանակ պաշտպանվել․ 6 վարակ

Ինչու է անհրաժեշտ օրալ սեքսի ժամանակ պաշտպանվել․ 6 վարակ

Օրալ սեքսի ժամանակ սեռական ճանապարհով փոխանցվող հիվանդություններով վարակվելու հավանականությունը շատ մեծ է։ Շատ մարդիկ օրալ սեքսն անվնաս են համարում, բայց այդ այդպես չէ։

Օրալ սեքսի ժամանակ կարելի է հիվանդանալ այնպիսի հիվանդություններով, ինչպիսիք են՝

սիֆիլիս,

գոնորեա,

քլամիդիոզ,

հերպես,

պապիլոմավիրուս,

հեպատիտ և այլն։

Հեշտոցից բերան հարաբերության դեպքում հանդիպում են նաև ՄԻԱՎով վարակվելու դեպքեր։ Առավել վտանգավոր է օրալ սեքսով զբաղվելը, եթե բերանում արյունահոսող վերքեր, խոցեր կան։

Հիվանդությունները կարող են փոխանցվել սերմնահեղուկի կամ հեշտոցային արտադրության միջոցով։

Ինչպես պաշտպանվել

Օրալ սեքսի ժամանակ խորհուրդ է տրվում օգտագործել պահպանակ կամ կանանց սեռական օրգանների համար նախատեսված լատեքսային անձեռոցիկներ։

Խուսափեք օրալ սեքսից, եթե զուգընկերոջ սեռական օրգաններին առկա են՝

բշտիկներ,

կտրվածքներ,

խոցեր,

կանանց դեպքում՝

մենստրուալ կամ հեշտոցային այլ արտադրություն։

Նշենք, որ մշտական սեռական զուգընկեր ունենալը նույնպես փոքրացնում է տարատեսակ հիվանդություններ ձեռք բերելու հավանականությունը։

Մեկնաբանություններ