Լրահոս

Ինչու է նախագահը գիշերը, քնելու փոխարեն, օրենքներ ստորագրել. պարզաբանում՝ նախագահականից

Ինչու է նախագահը գիշերը, քնելու փոխարեն, օրենքներ ստորագրել. պարզաբանում՝ նախագահականից

Երեկվանից հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են նախագահ Արմեն Սարգսյանի կողմից ստորագրված օրենքները և հատկապես այդ ստորագրության համար ընտրված ժամը՝ կեսգիշերն անց:

Այս առնչությամբ 168.am-ը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանին երկու հարց է հղել.

«Արդյոք ոչ աշխատանքային ժամերին որոշումներ կայացնելու և հրամաններ ստորագրելու պրակտիկա կա՞:

Եվ ի՞նչ հրատապությամբ էր պայմանավորված այդ ժամին հրամանների ստորագրումը»:

Նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից երկու հարցերի պատասխանը եղել է մեկ տողով.  «Ի պատասխան Ձեր  հարցման՝ տեղեկացնում ենք, որ Հանրապետության նախագահի աշխատաժամանակը նորմավորված չէ»:

Մեկնաբանություններ