Լրահոս

Ինչու են եվրոպացիները կտրում աման լվանալու սպունգի ծայրը. օգտակար լուծում

Ինչու են եվրոպացիները կտրում աման լվանալու սպունգի ծայրը. օգտակար լուծում

Երբեմն մենք մոռանում ենք  խոհանոցում պահպանել հիգիենայի և մաքրության կանոնները, մինչդեռ հենց խոհանցում դրանց պահպանումն առավել քան կարևոր է, հատկապես աման լվանալու սպունգի մաքրությունը:

Մեր մտածելակերպը մի քիչ այլ է այդ դեպքում, մեր տնային տնտեսուհիներից քչերն են պատրաստ սպունգը մեկ  շաբաթ օգտագործելուց հետո դեն նետել, քանի որ այն տակավին թարմ տեսք ունի: Քչերեն են գիտակցում, որ  7 օր հետո սպունգը արդեն հնացած է, քանի որ իր վրա հավաքել է բավականաչափ մանրէներ ու այլ վնասակար նյութեր,  և ամեն անգամ դրանով սպասքը լվանալիս մեծանում է ձեր առողջությանը վնաս հասցնելու ռիսկը: 

Այս դեպքում ճիշտ կլինի հետևել եվրոպացիների օրինակին:

Երբ լրանում է աման լվանալու սպունգի օգտագործման 7 օրը, նրանք լավ լվանում են սպունգը և օգտագործում այն այլ նպատակներով: Սակայն մինչ այդ նրանք կտրում են սպունգի ծայրը, որպեսզի ամեն անգամ տեսնելիս հիշեն, որ այն այլևս ամանների լվացման համար պիտանի չէ:  Կտրված ծայրով սպունգը նրանք օգտագործում են գազօջախ, կոշիկներ, կահույքի փոշոտ մասեր և այլ իրեր մաքրելու համար: 

Փորձեք սպունգը փոխել 7 օրը մեկ՝ պահպանելով և  խոհանոցի հիգիենան ու մաքրությունը և ձեր առողջությունը: 

Մեկնաբանություններ