Լրահոս

Ինչու էր դահլիճում վատացել իմքայլական պատգամավորը. նա գրառում է արել

Ինչու էր դահլիճում վատացել իմքայլական պատգամավորը. նա գրառում է արել

«Սիրելի ընկերներ, գործընկերներ, ես արդեն ավելի լավ եմ զգում, շնորհակալ եմ շատ բոլորիդ և ներողություն եմ խնդրում անհանգստություն պատճառելու համար»,-գրել է պատգամավոր Գայանե Աբրահամյանը:

Առավոտյան պատգամավորի ինքնազգացողությունը վատացել էր հենց նիստերի դահլիճում։

Նիստն առավոտյան ընդմիջվել էր 25 րոպեով,ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հորդորել էր կանչել բուժաշխատողին:

Այս միջադեպից հետո, ի դեպ, խոսակցություններ կային, թե գուցե Աբրահամյանն էլ վարակվել է կորոնավիրուսով, քանի որ նրա ծնողներն արդեն վարակված էին։ Այդ մասին հայտնել էր ինքը՝ պատգամավորը։

Ավելի ուշ, սակայն, ԱԺ-ից հայտնեցին, որ նա ճնշման խնդիր է ունեցել։

Մեկնաբանություններ