Լրահոս

Ինչու խորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես չի խոսում Արարատ Միրզոյանի՝ ենթադրյալ գործակալ լինելու մասին. «Հրապարակ»

Ինչու խորհրդարանական ընդդիմությունն ընդհանրապես չի խոսում Արարատ Միրզոյանի՝ ենթադրյալ գործակալ լինելու մասին. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արարատ Միրզոյանի շուրջ ծագած սկանդալը՝ Թուրքիայի հատուկ ծառայությունների գործակալ լինելու կապակցությամբ, որը շոկ է առաջացրել հանրության մեջ, խորհրդարանական ընդդիմությանը բացարձակապես չի հուզել․ ոչ մի ելույթ, ոչ մի հարցադրում, ոչ մի դատապարտող տեքստ այս օրերին չի եղել։ Տպավորություն է, թե ԱԺ ընդդիմությանը բոլորովին չի հուզում, որ աշխատում են մի հիմնարկում, որի ղեկավարը թշնամի երկրի կամ ՀՀ հատուկ ծառայությունների գործակալ է։

Երեկ թե՛ ԲՀԿ-ից, թե՛ ԼՀԿ-ից փորձեցինք պարզել՝ գուցե ոչ հրապարակայի՞ն են հետաքրքրվել այս հարցով։ ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանին հարցրինք՝ դիսկոմֆորտ չե՞ք զգում նույն ամբիոնում նստելիս, ինչո՞ւ չեք պարզում՝ ինչն ինչոց է։

Էնֆիաջյանն ասաց, թե զբաղված է, շտապում է, իրեն մարդ է սպասում։ Իրականում պարզեցինք, որ խմբակցությանն ասվել է․ «Դա մեր թեման չի, չենք մտնում դրա մեջ»։

ԼՀԿ-ում էլ չեն ուզում մտնել այդ «թեմայի» մեջ։ Անի Սամսոնյանը, պատասխանելով հարցին, փորձեց անլրջացնել․ «Ըտենց ամեն մեկի վրա կարա շպրտի»։ Վստա՞հ եք, որ ձեռագիրը Արարատ Միրզոյանինը չէ։ «Թող ԱԱԾ-ն զբաղվի»։ Իսկ դուք ի՞նչ եք անում՝ որպես պատգամավոր, որ ԱԱԾ-ն զբաղվի։ «Կան համապատասխան մարմիններ՝ նման հարցերով զբաղվելու համար։ Ես ԱԺ պատգամավոր եմ, ո՛չ լյուստրացիայով եմ զբաղվում, ո՛չ էլ նման հրապարակ նետված տեղեկատվության ստուգմամբ»։

Փաստորեն, Ձեզ չի մտահոգում, որ ԱԺ ղեկավարը կարող է Թուրքիայի գործակալ լինել։ «Եթե ամեն մեկս նման ինֆորմացիա գցենք հրապարակ, հիմա սա պետությո՞ւն է, թե՞ զրուցարան․․․ ԱԱԾ-ն միակ մարմինն է, որ պետք է զբաղվի այդ հարցով»։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Մեկնաբանություններ