Լրահոս

Ինչու Շվեդիայում պատուհաններին վարագույրներ չեն կախում

Ինչու Շվեդիայում պատուհաններին վարագույրներ չեն կախում

Եթե դուք երբևէ եղել եք Շվեդիայում, ուրեմն հաստատ նկատած կլինեք, որ այդ երկրի բնակիչները սովորություն չունեն պատուհաններին վարագույրներ կախել: Մեզ համար, բնականաբար, դա շատ խորթ երևույթ է, քանի որ մենք սիրում ենք՝  մեր տունը, մեր ամրոցն է  արտահայտությունը և միշտ մեր պատուհանները փակ ենք պահում, որպեսզի դրսից չտեսնեն՝ ներսում ինչով ենք զբաղված: Շվեդիայում լրիվ հակառակն է, այնտեղ  չեն վախենում ցույց տալ թե ինչպես են ապրում երկրի քաղաքացիները:

Թե որտեղից է գալիս այս սովորությունը, փորձենք պարզել:

Թագավորն արգելել է վարգույրներ կախել պատուհաններից

17-րդ դարում Թագավորը հրաման է արձակում, որի համաձայն երկրում արգելվում է պատուհաններից վարագույրներ կախել: Ըստ թագավորի՝ բոլորը պետք է տեսնեին, թե ինչպես են ապրում իրենց հարևանները: Բացի այդ, թագավորը այդ ժամանակ ահաբեկված էր, նրան թվում էր, թե իր դեմ բոլորը դավեր են նյութում: Այդ պատճառով նրա պահակազորը գիշեր-ցերեկ քայլում էր քաղաքով մեկ և նայում պատուհաններից ներս, հետևում սովորական մարդկանց կյանքին: 

Շվեդիայում ցերեկային լույսը 6 ժամ է տևում 

Սա ևս մեկ պատճառ է, որպեսզի շվեդները  վարագույրներ չկախեն: Նրանք թողնում են, որ  առանց այդ էլ կարճ ցերեկային լույսը ամբողջովի տուն թափանցի: 

Բացի այդ, շվեդները չեն սիրում ջահեր: Նրանք դեռ ապրում են հին սովորության համաձայն՝ պատուհանագոգերին դնում են մոմեր, լապտերիկներ, որոնք տան մեջ ջերմ ու հեքիաթային մթնոլորտ են ստեղծում: 


 

Մեկնաբանություններ