Լրահոս

Ինչպես դադարել մտածել նախկինի մասին և ապրել երջանիկ. հոգեբանների 6 խորհուրդները

Ինչպես դադարել մտածել նախկինի մասին և ապրել երջանիկ. հոգեբանների  6 խորհուրդները

Ժամանակակից աշխարհում զուգընկերների բաժանումը շատ հեշտ կարելի է հաղթահարել:

Իհարկե լինում են դեպքեր, որ մարդը  չի կարողանում մոռանալ իր զուգընկերոջը, ումից վերջերս բաժանվել է: Մշտական հուշերը ստիպում են քեզ դժբախտ զգալ և ապրել դիսկոմֆորտի մեջ:  Հոգեբանները առանձնացրել են  6 խորհուրդ այդ մարդկանց համար, որոնք կօգնեն մեկընդմիշտ մոռանալ նախկին զուգընկերոջը:

Պետք են նոր ծանոթություններ 

Հիմնական խնդիրն այն է, որ բաժանումից հետո  մարդիկ չեն դադարում մտածել այն սովորությունների մասին, որոնք միշտ իրենց հետ են եղել,  չեն կարողանում կոպենսացնել դրանք՝ սենյակում նստած տխրելով:

Օրինակ՝  նախկին ընկերոջ կամ ընկերուհու հետ սովոր էիք լավ ժամանակ անցկացնել, զբոսնել և ուղղակի  խոսել հեռախոսով: Երբ մարդը միանգամից զրկվում է այդ ամենից, նա սկսում է կարոտել և դիսկոմֆորտ զգալ: Լուծումը մեկն է, գտնել նոր ընկերներ, զբոսնել, սուրճ խմել, քննարկել ինչ որ հարցեր և դուք մեկընդմիշտ կմոռանաք նախկինի հետ ունեցած սովորություններն ու կարոտը: 

Կյանքից ջնջել նրան

Սոցիալական հարթակները  սարսափելի վայրեր են  հատկապես բաժանումներից հետո:  Ինչպես պրակտիկան է ցույց տալիս, բաժանումից հետո մարդիկ ավելի ուշադիր են հետևում իրենց նախկիններին համացանցում՝ լուսանկարներ, մարդիկ ում հետ նա ժամանակ է անցկացնում, դրված փոստեր և այլն, դրանով իսկ խորացնելով այն ցավը, որը մնացել է բաժանումից հետո: 

Խորհուրդ ենք տալիս մեկընդմիշտ ազատվել այդ ծանր սովորությունից՝ միանգամից ջնջելով բոլոր հնարավոր կապերը նրա հետ: 

Հեռախոսի մեջ հատուկ ծրագրեր քաշեք

Այսօր բջջային հեռախոսների համար կան հատուկ ծրագրեր, որոնք կարող են արգելափակել շփումը այն մարդու հետ, ում դուք կընտրեք: Սա շատ կարևոր ծրագիր է, քանի որ բաժանումից որոշ ժամանակ անց մարդկանց մոտ մեծ ցանկություն է առաջանում նորից զանգելու կամ շփվելու նախկինի հետ: Այս  ծրագերը կօգնեն պահել ձեր սկզբունքայնությունն ու կամային հատկանիշները:

Նոր հոբիներ 

Երբ որևէ մեկի հետ հարբերությունների մեջ եք,  համարյա ժամանակ չի մնում այլ հետաքրքրությունների և  օգտակար զբաղմունքների համար:

Ամեն բաժանման մեջ էլ մի օգտակար բան կարող եք գտնել, օրինակ՝ զբաղվել նոր հոբիներով.

1) Այցելել մարզասրահ

2) Պարերի գնալ 

3) Երեկոյան զբոսանքի գնալ ընկերների հետ

4) Ավելի շատ ժամանակ անցկացնել հարազատների հետ

Նման հոբիներով տարվելով դուք հեշտությամբ կլցնեք  այն դատարկությունը, որն առաջացել է բաժանումից հետո: 

Ապրեք ձեզ համար

Հարաբերությունների խզումը շատ լավ հնարավորություն է կյանքը սկսել նոր էջից. ապրեք  նոր կյանքով, ոչ ոք այլևս ձեզ չի վերահսկի և ամենաչնչին արարքի համար չի դատապարտի ու երկար-բարակ անտեղի վեճեր չի սարքի:


 

Ինչպես  մեկընդմիշտ մոռանալ նախկինին. պատմում է հոգեբանը.

Մեկնաբանություններ