Լրահոս

Ինչպես ձեռքերի վրայից մաքրել նռան հետքերը

Ինչպես ձեռքերի վրայից մաքրել նռան հետքերը

Նուռը  մեծերի և փոքրերի ամենասիրելի մրգերից են, դրա համար բոլորս էլ հաճախ ենք բախվում նռան հատիկների հետքերը ձեռքերից մաքրելու խնդրի հետ: 

Իսկ ինչպես մաքրել այդ հետքերը: Ամենաառաջին և հեշտ միջոցը նռան հատիկներից մնացած թարմ հետքերը ձեռքերից մաքրելու համար պետք  է ձեռքերը պահել ջրի տակ առնվազն  2 րոպե, այնուհետև լվանալ օճառով: Բայց եթե  հետքերը թարմ չեն և ներծծվել են մաշկի մեջ, այս դեպքում միայն ջուրը խնդիրը չի լուծի: 

Ինչ է առաջարկվում այդ դեպքերում՝ հատկապես երբ մաշկը նուրբ է կամ ալերգիաների նկատմամբ հակում ունի: 

1 Ձեթ

Թրջում եք բամբակը  ձեթով և սկսում եք թեթևակի տրորել նռան հետքերը ձեռքերի վրայից: Թողնում եք մի քանի րոպե, նորից կրկնում: Այնուհետև ձեթոտ հատվածների վրա օճառի փրփուր պետք է քսել, ցանկալի է հակաբակտերիալ կամ հեղուկ օճառ: Հետո վերցնում եք սպունգը և սկսում եք զգուշորեն մաքրել հետքերը, իսկ այնուհետև՝ լվանում: Անհրաժեշտության դեպքում կարող եք կրկնել: 

2 Մանկական օճառ

Ամանի մեջ տաք ջուր ենք լցնում,  մեջը քերած մանկական օճառ: Ձեռքերը դնում ենք ջրի մեջ և պահում 5 րոպե, այնուհետև սպունգով զգուշորեն տրորում ենք կեղտոտված հատվածները, այնքան մինչև ստանում եք ցանկալի արդյունք: 

3 Սնուցող կրեմ 

Սկզբում պետք է մաշկը լավ լվանաք՝ օգտագործելով թեթև օճառ: Չորացնելուց հետո հաստ շերտով կրեմ քսել ձեռքերին, մի քանի րոպե սպասելուց հետո, նրբորեն տրորել մաշկը, հետո լվանալ սառը ջրով: 

Մեկնաբանություններ