Լրահոս

Ինչպես է ապրում աշխարհի ամենամեծ ձեռքեր ունեցող տղան (լուսանկար, տեսանյութ)

Ինչպես է ապրում աշխարհի ամենամեծ ձեռքեր ունեցող տղան (լուսանկար, տեսանյութ)

Մուհամեդ Կալիմն  ապրում է Հնդկաստանում: Հիվանդությունը Մուհամեդի մոտ զարգացել է դեռևս մանկական տարիքից: Նրա ձեռքերը անսովոր արագ էին աճում և  նկատելի էր տարբերությունը մարմնի մյուս հատվածների համեմատ:  Մուհամեդի ծնողներին արդեն պարզ էր, որ տղան սովորական կյանքով չի կարողանալու ապրել: Նա համարյա ոչինչ չէր կարողանում բռնել ձեռքերով՝ խաղալիքներ, գդալ, բաժակ և նրա շփումները հասակակիցների հետ գնալով բարդանում էր: 

Բացի հոգեբանական խնդիրներից, երեխայի կյանքը դժվարանում էր նաև ձեռքերի ծանր քաշի պատճառով՝ նրա ամեն մի ձեռքը 12 կգ է կշռում: 

Բժիշկները մի շարք վիրահատություններ են կատարել աջ ձեռքը փոքրացնելու նպատակով և այժմ ծնողները հույս են փայփայում, որ ձախ ձեռքն էլ կվիրահատեն և  ինչ որ լույս կբացվի իրենց տղայի կյանքում: 


 


 


 

Մեկնաբանություններ