Լրահոս

Ինչպես են Ալլա Պուգաչովայի երեխաները շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Ինչպես են Ալլա Պուգաչովայի երեխաները շնորհավորել նրան ծննդյան օրվա կապակցությամբ (տեսանյութ)

Ապրիլի 15-ին հայտնի ռուս էստրադային երգչուհի Ալլա Պուգաչովայի ծննդյան օրն է։ Երգչուհին ծնվել է 1949 թվականի ապրիլի 15-ին Մոսկվայում։

Քանի որ նրանք էլ շատերի նման կորոնավիրուսի պատճառով մեկուսացված են տանը,  ծննդյան տոնի կապակցությամբ մեծ միջոցառում չեն նախատեսել։ Փոխարենը նրան ջերմ ու գեղեցիկ մաղթանքներով շնորհավորել են նրա երեխաներ՝ Գարրին և Ելիզավետան։ 

Նրանք հայրիկի՝ Մաքսիմ Գալկինի հետ միասին անակնկալ են պատրաստել մայրիկի համար։

Իսկ մենք մեր կողմից ամուր առողջություն և երկար տարիների կյանք ենք մաղթում երգչուհուն, բոլորիս կողմից սիրված Ալլային։ 

Ահա ինչպես են շնորհավորել երեխաները մայրիկին։

 

Մեկնաբանություններ