Լրահոս

Ինչպես են անցկացնում ամուսնական առաջին գիշերը Չինաստանի նահագներից մեկում (տեսանյութ)

Ինչպես են անցկացնում ամուսնական առաջին գիշերը Չինաստանի նահագներից մեկում (տեսանյութ)

Ամուսնական առաջին գիշերվա մասին հազարումի ավանդույթներ կան ամբողջ աշխարհում: Ամենագեղեցիկ ավանդույթներից մինչև աբսուրդի հասնող:

Այս անգամ անդրադառնում ենք չինական ավանդույթներից մեկին՝ Չինական խնձորին:

Մանրամասները քննարկենք տեսանյութը դիտելուց հետո)) 

Այն հասարակություններում, որտեղ կուսությունը կարևոր դեր ունի  ամուսնության մեջ, շատ տարածված են ամուսնական խաղերը, որոնք քիչ թե շատ թեթևացնում են ամուսինների միջև եղած լարվածությունը:  «Նաու Դունֆան»  ավանդույթը, որի արմատներ տանում են   2000 տարի հետ, մինչ օրս էլ կիրառվում է Չինասատանի ավանդապահ ընտանիքներում:  Փեսացուի և հարսնացուի ընտանիքի անդամները «կեղտոտ խաղերի» միջոցով փորձում են մերձեցնել հարսին և փեսային:

Այդ խաղերից մեկն էլ խնձորով խաղն է:  Նրանք թելով կապում են խնձորը և թափահարում են դեմդիմաց նստած հարսի և փեսայի բերանի մոտ: Նորապսակները այդ ընթացքում պետք է կարողանան կծել խնձորը, որի ժամանակ պատահական դիպչում են միմյանց երեսներին: Հաջողված է համարվում այն խաղը, որի ընթացքում հարսը և փեսան խնձոր կծելիս պատական համբուրվում են և այդպիսով կոտրվում է նրանց միջև սառույցը: 

Մեկ այլ ավանդույթ էլ, որը թեև շատ տարօրինակ է, սակայն նույնպես պահպանվում է Չինաստանի շատ ընտանիքներում, երբ հարսի և փեսայի մոտ հարազատները նորապսակներին ուղեկցում են ննջասենյակ, հանվացնում, իսկ սկեսուրը կամ աղջկա մայրը հարսնացուին ուղղություն է ցույց տալիս  առաջին գիշերը ճիշտ անցկացնելու համար: 

Մեկնաբանություններ