Լրահոս

Ինչպես եփել եգիպտացորենը, որ ստացվի համեղ, ինչպիսին լողափերում են վաճառում (տեսանյութ)

Ինչպես եփել եգիպտացորենը, որ ստացվի համեղ, ինչպիսին լողափերում են վաճառում (տեսանյութ)

Եգիպտացորենի մատղաշ հատիկները եգիպտացորենի հիմնական համն են ապահովում: Եգիպտացորենը հասանելի է համարյա ողջ տարին, սակայն մատղաշն ու հյութալիների սեզոնը օգոստոս և սեպտեմբեր ամիսներն են: 

Նախ ինչպես ընտրել լավ եգիպտացորեն.

1. Որքան դեղին է եգիտպացորենը, այնքան այն հին է: Միշտ ընտրեք  բաց դեղնավուն հատիկներով եգիպտացորեն

2. Դեղին և չորացած տերևները խոսում են այն մասին, որ եգիպտացորենը վաղուց են քաղել: Մի գնեք  դրանք:  Մի գնեք նաև առանց տերևների եգիպտացորեն, ընտրեք կանաչ, թարմ տերևներով:

3. Եգիպտացորենի հատիկները պետք է լինեն փափուկ և առանց փոսիկների:  Եթե սեղմելիս հատիկից միջից հեղուկ է դուրս գալիս, ուրեմն արժե գնել: 

Ինչպես պատրաստել՝

1. Մաքրեք եգիպտացորենը  տերևներից և մանր թելիկներից: 

2. Եգիպտացորենի թելիկները դրեք կաթսայի մեջ, վրան  շարեք եգիպտացորենի տերևները, այնուհետև եգիպտացորենը, եթե այն մեծ է, կարող եք  հավասար մասերի բաժանել:

3. Եգիպտացորենը ծածկել տերևներով և դնել ուժեղ կրակի վրա: Եփել 30 րոպե, իսկ  կաթսան կափարիչով չծածկել:

Ավելի մանրամասն՝ տեսանյութում: 

Մեկնաբանություններ