Լրահոս

Ինչպես կանխել մազերի վաղաժամ ճերմակումը

Ինչպես կանխել մազերի վաղաժամ ճերմակումը

Մարդկանց մեծ մասի մազերը սկսում են ճերմակել, երբ նրանք մոտենում են միջին տարիքին, այդուհանդերձ, ոմանք այդ խնդրին բախվում են արդեն 20 տարեկանում։ Մեծամասամբ դա պայմանավորված է ժառանգականությամբ, նաև ռասայական ու սեռական պատկանելիությամբ։

Որպես կանոն կովկասցիների մազերը սկսում են սպիտակել 30-35 տարեկանում, ասիացիներինը՝ 40-ին մոտ,աֆրիկացիներինը՝ 40-ից հետո։ Իսկ կանանց մազերը միջինը 5 տարի ավելի ուշ է սկսում սպիտակել, քան տղամարդկանցը։

Վերջերս սպիտակ մազերը նորաձև թրենդ են դարձել։ Երիտասարդները, այդ թվում հայտնի աստղերը, նախընտրում են արհեստական սպիտակ մազեր, իսկ նրանք, ովքեր բնական սպիտակ մազեր ունեն, չեն ներկում դրանք, իրենց անվանելով «արծաթափայլ աղվեսներ»։ Բայց մեծամասնությունը, այնուամենայնիվ, առաջվա պես նախընտրում է իր մազերի բնական գույնը։ Իհարկե, մազերի սպիտակումից խուսափել հնարավոր չէ, բայց կարելի է արգելակել այդ գործըթնացը, հետևելով որոշ խորհուրդների: 

1․ Համոզվեք, որ բավարար քանակությամբ վիտամիններ ու միկրոէլեմենտներ եք ստանում

Որոշակի վիտամինների ու միկրոէլեմենտների պակասն օրգանիզմում արագացնում է մազերի սպիտակման պրոցեսը։ Որպես հնարավոր պատճառներ փորձագետները հաճախ նշում են վիտամին B12-ի, պղնձի ու ցինկի պակասը։

2․ Ձգտեք չնյարդայնանալ

Մշտական անհանգստությունը մեծ հավանականությամբ կհանգեցնի մազաթափության։ Ինչ վերաբերում է վաղաժամ սպիտակելուն, թեև գիտական հետազոտություններում դեռ չի հայտնաբերվել ուղիղ կապ, բայց բազմաթիվ փորձագետներ նշում են, որ  սթրեսը մազերի վաղաժամ ճերմակության հետ ուղիղի կապ  ունի։

3․ Հրաժարվեք ծխելուց կամ կրճատեք ծխախոտի քանակը

Հայտնի է, որ ծխելն արագացնում է տարբեր օրգանների ու մարմնի մասերի ծերացման պրոցեսները։ Մազերը բացառություն չեն, այդ մասին են վկայում 2014-ին իրականացված ամերիկյան հետազոտության տվյալները՝ երկարամյա ծխելը ( ավելի քան 5 տարի) սադրում է մազերի պիգմենտի վաղաժամ կորուստ։ Ճիշտ է, այդ հետազոտությանը մասնակցել են միայն 19-21 տարեկան տղամարդիկ։

4․ Ստուգեք վահանաձև գեղձը

Վահանաձև գեղձի դիսֆունկցիան, չբուժելու դեպքում, մազերի թուլացումից բացի կարող է նաև արագացնել դրանց սպիտակումը։ Ըստ հետազոտության, դա պայմանավորված է նրանով, որ վահանաձեւ գեղձի հորմոնները անմիջապես փոխում են մարդկանց մազապարկի ֆունկցիաները։

Մեկնաբանություններ