Լրահոս

Ինչպես կոչվում այս սունկը և ինչ նպատակով են այն օգտագործում (լուսանկարներ)

Ինչպես կոչվում այս սունկը և ինչ նպատակով են այն օգտագործում (լուսանկարներ)

Սրան ժողովուրդը  «դուրսպրծուկ», «սատանի ձու», «խաղք ու խայտառակ» անուններով է հորջորջում, և պատճառը դրա արտաքին տեսքն է:

Իսկ գիտական անվանումն է՝  լատիներեն՝ «Phallus impudicus», թարգմանաբար՝ «ֆալյուս անամոթ»։

Սունկն աճում է գրեթե ամենուր՝ հատկապես անտառներում՝ հողի նեխած մակերեսին:

Ժողովրդական բժշկությունն այս սնկի ջրային ու սպիրտային թուրմն օգտագործում է փորացավն անցկացնելու, վերքերը մաքրելու, պոդագրան (միզաթթվային աղերի կուտակումը ոտների մատների, հատկապես բութ մատի, հոդերում) ու երիկամային հիվանդությունները բուժելու համար:

Հնուց ի վեր սովորական մորխը առնականության զորացման միջոց է համարվել: Ինչպես ցույց են տվել բժշկական հետազոտությունները, այս սունկը ֆիտոստերոիդներ է պարունակում, իսկ դրանց ներգործությունը օրգանիզմի վրա նման է արական սեռական հորմոնների՝ անդրոգենների ազդեցությանը:

Սնկի յուրահատուկ ձևն ու աճի ընթացքում հոտի փոփոխությունը միշտ մարդկանց հետաքրքրությունն են հարուցել: «Վհուկի կամ սատանայի հավկիթ» անունն ստացած այս սունկը համարվել է սիրո զգացմունքի բորբոքման լավագույն միջոց, բայց հասուն սունկը թունավոր է:


 

Մեկնաբանություններ