Լրահոս

Ինչպես մեկ տարում 600 հազար դրամ խնայել. հեշտ մեթոդ

Ինչպես մեկ տարում 600 հազար դրամ խնայել. հեշտ մեթոդ

Դուք հավանաբար երազել եք մեկնել հանգստի, բայց ձեզ ոչ մի կերպ չի հաջողվել բավարար գումար հավաքել այդ երազանքի իրականացման համար:

Այժմ դուք կարող եք այլևս չերազել նման արձակուրդի մասին, քանի որ այս պարզ պլանի օգնությամբ դա իրականություն կդառնա: Դրա համար ձեզ հարկավոր կլինի տարրա, թղթի կտոր, քանոն կամ պատրաստի աղյուսակ, մկրատ և կպչուն թուղթ: 

Ըստ լուսանկարում պատկերված մեթոդի, դուք ամեն շաբաթ համապատասխան թվի տարրայի մեջ եք գցում համարժեք գումար, օրինակ՝  1-ին շաբաթ՝ 1 դոլար, 2-րդ շաբաթ՝ 2 դոլար, 10-րդ շաբաթ՝ 10 դոլար, 15-րդ շաբաթ 15 դոլար և այդպես շարունակ մինչև  52-րդ շաբաթը:

Իրականում այս մեթոդը շատ հեշտ է և դուք կարող եք մինչև տարեվերջ ավելի քան 1300 դոլար (մոտ 600 հազար դրամ) հավաքել: Նկարեք կամ տպեք այս աղյուսակ,  սոսնձեք այն տարրայի վրա: Ահա և վերջ: Պետք է ուղղակի խիստ հետևել այս խնայողության աղյուսակին: Եվ դուք հեշտությամբ կարող եք իրականացնել ձեր երազանքը:

Մեկնաբանություններ