Լրահոս

Ինչպես ուղղել կոշիկների վրայի ծալքերը. փորձված միջոց

Ինչպես ուղղել կոշիկների վրայի ծալքերը. փորձված միջոց

Բոլորն էլ գիտեն, որ կոշիկների փայլը տեղը բերելու համար պետք է դրանք մի լավ մաքրել հատուկ միջոցներով, սակայն այդ մաքրելը հաստատ չի վերականգնի կոշիկների վրա առաջացած ծալքերը, ճմրթվածությունը:  Տղամարդիկ շատ լավ գիտեն, ինչքան երկար են հագնում կոշիկը, այնքան նրա վրայի ծալքերն ավելանում են: Բայց միշտ չէ, որ ծալքեր ու ճմրթվածություն ունեցող կոշիկները պիտանի չեն, և պետք է  դեն նետել: Այդ դեպքում կա  փորձված միջոց՝ արդուկն ու ջուրը:

Վերցնում ենք կոշիկները, դրանց մեջ  գունդ արած գուլպաներ մտցնում, որպեսզի հասնեն մինչև ծայրը, այնուհետև վերցնում ենք փոքր սրբիչ, թրջում այն սառը ջրում:

Տաքացնում ենք հարդուկը, վերցնում ենք թաց սրբիչը և գցում կոշիկի վրա  և զգուշորեն հարդուկում կոշիկի դիմացի հատվածը 2-3 րոպեի չափով: 

Արդյունքը ձեզ չի սպասեցնի: 


 


 


 

Հին կոշիկների թարմացման այլ միջոցների մասին դիտեք տեսանյութում՝ 
 

Մեկնաբանություններ