Լրահոս

Ինչպես սառեցնել ելակը

Ինչպես սառեցնել ելակը

Ինչպես սառեցնել ելակը: Թվում է՝ որևէ դժվարություն չկա ելակ սառեցնելու մեջ, սակայն դա այդպես չէ: Ելակը սառեցնելու համար քան հատուկ բաղադրատոմսեր, որոնք ճիշտ կիրառելու դեպքում ձմռանը դուք կունենաք  բուրավետ և  համեղ ելակներ, ինչպիսին ամռանն են: 

Եվ այսպես՝ ինչպես սառեցնել ելակը.

  • Ելակները լվանալ: Ելակը պետք չէ երկար պահել ջրի տակ, քանի որ այն արագ ջուր է ներծծում: 
  • Լվալուց հետո ելակները փռել թղթե սրբիչի վրա, թողնել  20 րոպե, որպեսզի ջուրը դուրս գա: 
  • Այնուհետև ելակը մաքրել պոչերից և բաժանել երկու մասին: 
  • Կտրված ելակների մի մասը  վերևի մասով, մյուսը հակառակ կողմով՝  շարել համապատասխան սկուտեղի մեջ և վրան առատ շաքարավազ շաղ տալ:
  • Այնուհետև  լցնել համապատասխան տարայի մեջ, որի վրա նախապես պետք է  տոպրակ անցկացնել,  նորից շաղ տալ շաքարավազով և դնել սառցարանը:
  • Մի քանի օր հետ կարելի է դուրս բերել ելակները տարրայի միջից և արդեն սառցարան դնել սովորական փաթեթներով:

Եվ այսպես, Ձեզ ընդամենը մնում է ձմռանը  վայելել այս հրաշք հատապտուղը իր ողջ բույրով և գեղեցկությամբ: 

Մեկնաբանություններ