Լրահոս

Ինքնասպանություն Երևանում, Ժամանել է տարածքի ոստիկանապետը

Ինքնասպանություն Երևանում, Ժամանել է տարածքի ոստիկանապետը

shamshyan.com-ը գրում է․    Այսօր՝ մայիսի 5-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երւանում։ Ժամը 07։30-ի սահմաններում  Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 և ոստիկանության  Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոններ  ահազանգ է ստացվել, որ Դավիթաշենի կամուրջի տակ տղամարդու դի կա։     

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 բժիշկների հերթապահ խումբը արձանագրել է քաղաքացու մահը։ Օպերատիվորեն ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի թիվ13 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:     

Ժամանել են նաև ոստիկանության  Մաշտոցի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Անդրանիկ Շահբազյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնի խումբը՝ ավագ քննիչ  Բադալյանի գլխավորությամբ:    Մաշտոցի ոստիկաններն ու քննիչները պարզում են մահացածի ինքնությունը ով 55-ից 60-ուն տարեկան տղամարդ է։

  Փաստի առթիվ Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում:  Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են մահացածի ինքնությունը։ 
 


 


 


 

Մեկնաբանություններ