Լրահոս

«Ինքս ինձ խոստացել էի այստեղ վերադառնալ գեղեցիկ մարմնով»․ Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից

«Ինքս ինձ խոստացել էի այստեղ վերադառնալ գեղեցիկ մարմնով»․ Գոհար Ավետիսյանի արաբական ոճով լուսանկարները Դուբայից

Tert.am Life-ը գրում է.

Դիմահարդար Գոհար Ավետիսյանն այս օրերին Դուբայում է, որտեղից արաբական ոճի դիմահարդարմամբ և հագուստով նոր լուսանկարներ է հրապարակել:

Նա նաև տեսանյութ է հրապարակել անապատից, որին կից գրել է. «2018 թվականին ինքս ինձ խոստացել էի այստեղ վերադառնալ գեղեցիկ մարմնով: Ասացի և արեցի»: Նշենք, որ ամիսներ առաջ դիմահարդարը մարմնի պլաստիկ վիրահատության էր դիմել՝ ազատվելով ավելորդ քաշից:

Գոհարն այս շրջանում տարբեր երկրներ է այցելում քրոջ՝ Նունեի հետ: Նրանք գնում են և ցույց տալիս այն աղջիկներին, ովքեր սովորել են Գոհարի ստուդիայում և արդեն կայացած դիմահարդարներ են: Այդպիսի այցերից մեկով Գոհարն օրերս Հայաստանում էր և խոստացավ դպրոց կառուցել իր հայրենի գյուղում՝ Լիճքում:


 


 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Մեկնաբանություններ