Լրահոս

Ինտիմ պլաստիկա. ինչ է դա և ինչու են կանայք ավելի հաճախ սկսել դիմել դրա օգնությանը. գինեկոլոգ-էսթետ  

Ինտիմ պլաստիկա. ինչ է դա և ինչու են կանայք ավելի հաճախ սկսել դիմել դրա օգնությանը. գինեկոլոգ-էսթետ  

Կանանց մոտ կարող են առաջանալ խնդիրներ, որոնք դիսկոմֆորտ, ինքնավստահության  ու ներդաշնակության կորուստ կարող են առաջացնել: Ինչպես օրինակ ինտիմ կյանքում դժվարություններն ու սեռական ակտի ժամանակ ցավերն են:
Արդյոք լուծում է նման խնդիրներ ինտիմ պլաստիկան. մի քանի հարց  գինեկոլոգին:

1 Ինչ են անում ինտիմ պլաստիկայի ժամանակ  

Ցանկացած միջամտություն ինտիմ պլաստիկայի ոլորտում անում է միայն և միայն գինեկոլոգ-էսթետը:  Մասնագետը հիալուրոնաթթու (Гиалуроновая кислота)  է ներարկում  կնոջ  սեռական օրգանների հատվածում, որպեսզի ճշտկի մեծ և փոքր շրթունքները, ամրացնի հեշտոցի պատերը, վերացնի հետծննդաբերական սպիները, անհրաժեշտության դեպքում նաև՝ ի  ծնե առաջացած թերությունները: Նշենք, որ հիալուրոնաթթուն անվտանգ է օրգանիզմի համար :

 2 Իսկ դա ընդհանրապես պետք է՞

Ինտիմ պլաստիկան անհրաժեշտ է, եթե  ներքոթվարկած խնդիրները գնալով բարդանում են և կնոջ սեռական կյանքում դժվարություններ ստեղծում՝ միաժամանակ խթանելով մի շարք  գինեկոլոգիական հիվանդություններ:  

Ահա որ դեպքերում են հիմնականում իրականացնում ինտիմ պլաստիկա.  

  • Կոնքի հատակի մկանների թուլացում
  • Բազմապտղային հղիություն
  • Սեռական կյանքում անբավարարվածության զգացում
  • Միզաթափություն
  • Բարդ  ծննդաբերություն
     

Ինտիմ պլաստիկայի ժամանակ ներարկումները ալերգիաներ, ցավ  չեն առաջացնում  և որևէ ռեակցիայի մեջ չեն մտնում, բայց կան որոշ  հակացուցումներ:  

3 Ում հաստատ չի կարելի դիմել ինտիմ պլաստիկայի

Ինտիմ պլաստիկայից պետք է հրաժարվել, եթե.

  • Կերակրում եք  կրծքով
  • Եթե երեխայի եք սպասում  
  • Եթե ունեք խրոնիկ, սուր հիվանդություններ
  • Եթե արյան մակարդելիությունը ցածր է
  • Եթե ունեք ավտոիմունային հիվանդություններ 


Առողջություն ենք մաղթում:

Բուն պրոցեդուրայի մասին՝ տեսանյութում: 

Մեկնաբանություններ