Լրահոս

Իրեր, որոնք չպետք է պարտքով տալ կամ վերցնել

Իրեր, որոնք չպետք է պարտքով տալ կամ վերցնել

Ընկերոջը օգնության հասնելը նեղ պահին, բնականաբար, ամենալավ ու անհրաժեշտ բանն է: Բայց երբեմն էլ օգնելով, կարող ենք ինքներս մեզ վնաս հասցնել՝ օրինակ ինչ որ իր պարտքով տալով կամ վերցնելով: Այս դեպքում ժողովրդական հավատալիքները ասում են, ամեն ինչ չէ, որ կարող ես տալ կամ վերցնել ընկերոջիցդ՝ օգնելու նպատակով: 

Իհարկե հավատալ դրանց թե չէ, դա մեր գործն է, բայց այնուամենայնիվ, ինչ վատ բան են տեսել դրա մեջ մեր նախնիները: 

Ահա այն իրերը, որոնք ըստ նրանց, չպետք է տալ ընկերոջը կամ պարտքով վերցնել նրանից:

 Հագուստ

Հագուստը թերևս ամենատարածված իրն է, որ ինչ որ տեղ գնալիս ձեր ընկերները, կամ ընկերուհիները պարտքով կարող են վերցնել: Եթե հավատանք հնուց եկած  հավատալիքներին, ապա ուրիշի հագուստ հագնելով կարող ես քեզ վրա վերցնել նրա  խնդիրներն ու դժբախտությունները: Բայց եթե ստիպված ես վերցնել, նախքան հագնելը պետք է անպայման  հագուստը ցայել աղաջրի մեջ: Ասում են, այս հնարքը մաքրում է  բացասական էներգետիկայից: 


Զարդեր

Զարդերը համարվում են էներգակիրներ: Ինչ զարդ կրում է մարդը, այդ մարդու էներգիան էլ համաատասխանաբար անցնում է զարդին: Այնպես որ, պետք չէ ձեր սիրելի զարդերը՝ ականջողերը, վզնոցները, մատանիները և  զարդեր  տալ ընկերոջը կրելու, հատկապես եթե դրանք քարերով են զարդարված: Քարերը ամենամեծ էներգակիրներն են: 

Սպասք

Օգտագործել ուրիշի օգտագործած սպասքը այնքալ էլ լավ բան չէ: Ափսեները, բաժակները և մնացած ամանեղենը իրենց մեջ պահում են նախկին տերերի էներգետիկան: Մինչդեռ դուք չգիտեք թե ինչ է կատարվել այդ տանը կամ ինչ մթնոլորտում են ապրել այդ տան  մարդիկ:  
 

Աղ

Այս  հանրաճանաչ համեմունքը դեռևս հին ժամանակներից համարվում է, որ մեծ ազդեցություն ունի մարդու ճակատագրի վրա: Երբ պարտքով աղ ես  վերցնում, կարող ես հենց ինքդ քեզ վրա դժբախտություն ուղղել՝ հիվանդություն, վեճեր հարազատների հետ և այլն: 

Այնպես որ, ամեն անգամ  ձեր ընկերոջից կամ հարևանից ինչ որ իր խնդրելուց առաջ հիշեք ժողովրդական հավատալիքները:

Մեկնաբանություններ