Լրահոս

Իրինդի ջրամբարում խեղդված 36-ամյա տղամարդը ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում. Տտեսանյութ

Իրինդի ջրամբարում խեղդված 36-ամյա տղամարդը ծառայում է ՀՀ ԶՈՒ-ում. Տտեսանյութ

Երեկ երեկոյան Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվել։

Հունիսի 28-ին, ժամը 20:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Իրինդ գյուղի ջրամբարում քաղաքացի է խեղդվում։

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Արագածոտնի մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը, հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ և Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության հատուկ ջրափրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Ջրափրկարարները ջրամբարից դուրս են բերել Կարեն Թ․-ի (ծնված 1984 թ.) դին և հանձնել շտապօգնության աշխատակիցներին։

Armlur.am-ի տեղեկություններով 36-ամյա տղամարդը՝ Կարեն Թադեւոսյանը, իր ընկերների հետ գնացել է ջրամբար լողալու: Ըստ գյուղում տարածված տեղեկությունների՝ վերջինս հանկարծակի անհետացել է: Ընկերները սկսել են փնտրել ու հասկացել են, որ ի վիճակի չեն նրան միայնակ գտնել, զանգահարել են ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն՝ օգնություն խնդրել նրանցից:

Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Կարենը ամուսնացած էր, ունի մեկ անչափահաս դուստր, ծառայում էր ՀՀ զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումներից մեկում: Վերջինս նոր էր վերադարձել Սիրիայից: Իրինդցիները Կարենին բնութագրում են աշխատասեր, պարկեշտ անձնավորություն: 

Մեկնաբանություններ