Լրահոս

Իսպանացի լրագրողը տնից ուղիղ եթերին միանալու ժամանակ մոռացել է կիսամերկ սիրուհու մասին և անհարմար դրության մեջ հայտնվել (տեսանյութ)

Իսպանացի լրագրողը տնից ուղիղ եթերին միանալու ժամանակ մոռացել է  կիսամերկ սիրուհու մասին և անհարմար դրության մեջ հայտնվել (տեսանյութ)

Իսպանացի լրագրող Ալֆոնսո Մերլոսը դարձել է կորոնավիրուսի հերթական «զոհը». նա անհարմար դրության մեջ է հայտնվել տնից ուղիղ եթերին միանալու ժամանակ: Այս մասին գրում է news.com.au կայքը:

Երբ Ալֆոնսոն վստահորեն շփվել է Estado de Alarma հեռուստաալիքի հաղորդավարի հետ, հանկարծ նրա ետևում կիսամերկ աղջիկ է հայտնվել: Դա ամենաշատը զարմացրել է Ալֆոնսոյի ընկերուհուն, քանի որ այդ աղջիկը նա չի եղել:

Կորոնավիրուսի համավարակի պատճառով միլիոնավոր մարդիկ ստիպված հեռավար աշխատանքի են անցել: Շատերն օգտվում են տեսակապից և դրանով շատ հաճախ ծիծաղելի իրավիճակների մեջ հայտնվում, ինչպես Ալֆոնսոն:

Ինչպես և իր գործընկերները, Ալֆոնսոն նույնպես պատշաճ պատրաստվել է եթերին, սակայն մոռացել է դրա մասին զգուշացնել սիրուհուն: Աղջիկն անցել է սենյակով՝ անգամ չկասկածելով, որ մի քանի ժամից իրենք համացանցի աստղ են դառնալու:

Մեկնաբանություններ