Լրահոս

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է

Ջալալ Հարությունյանը հարցաքննվել է

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանը որպես վկա հարցաքննվել է քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչությունում քննվող պատերազմին առնչվող քրեական գործով։ Այս մասին NEWS.am–ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են քննչական կոմիտեից։

Խոսքը վերաբերվում է Ջալալ Հարությունյանի հրամանով թշնամու վերահսկողության տակ անցած Հադրութ տեղափոխված և շրջափակման արդյունքում զոհված կամ անհետ կորած 72 զինծառայողներին առնչվող քրեական գործին։

Այս դեպքի շրջանակներում փետրվարի 13–ին  ՀՀ քրեական օրենսգրքի 375–րդ հոդվածի 4–րդ մասով (պատերազմի ժամանակ իշխանության անգործությունը)  մեղադրանք է առաջադրվել ՊԲ 18–րդ հրաձգային դիվիզիայի հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Առստամյանին։

Մեկնաբանություններ