Լրահոս

Ջեսիկա Սիմփսոնը պատմել է, թե ինչպես է 45 կգ նիհարել

Ջեսիկա Սիմփսոնը պատմել է, թե ինչպես է 45 կգ նիհարել

Վերջին տարիներին հայտնի երգչուհի, դերասանուհի Ջեսիքա Սիմփսոնը այնքան էր գիրացել, որ նրա երկրպագուները չէին էլ հավատում, որ երբևէ նրան կտեսնեն նախկին կառուցվածքով։ Երգչուհին որպես գիրանալու միակ պատճառ հղիությունն և երեխա ունենալու հանգամանքն էր առաջ բերում։

Բայց վերջերս Ջեսիքան, հանրությանն  է ներկայացրել մի քանի լուսանկարներ, որտեղ նա այնքան գեղեցիկ ու սլացիկ մարմին ունի, որ երկրպագուները մի պահ նույնիսկ չէին հավատացել, թե լուսանկարներում Սիմփսոնն է։ Եվ այո, Ջեսիքա Սիմփսոնը երկար դադարից հետո հանրության առաջ է դուրս եկել շլացուցիչ տեսքով։

Ըստ Ջեսիքայի, նա այդ արդյունքի հասել է ֆիզիկական ծանր պարապմունքների ու դիետաների  շնորհիվ, սակայն ավելի ուշ խոստովանել է, որ որովայնի ձգում է արել։

Ամեն դեպքում լրագրողները և մի շարք երկրպագուներ այնքան էլ համոզված չեն, որ Ջեսիքան այդ արդյունքին է հասել ընդամենը մեկ վիրահատությունով։ Նրանք վստահ են, որ կարճ  ժամանակում  45կգ գցելու համար առնվազն մի քանի վիրահատություն է արվել, դրան գումարած լիպոսակցիա։

Ինչևէ՝ Ջեսիքա Սիմփսոնը այսօր շատ գոհ է իր կազմվածքից, դա երևում նրա կիպ հագուստներից, որոնք ընդգծում են նրա մարմինը և իհարկե՝ լուսանկարիչների առաջ հաճույքով դիրք ընդունելուց, ինչը առաջ հազվադեպ էր պատահում։ 

Մեկնաբանություններ