Լրահոս

Kaffa ընկերությունը պահպանել է բոլոր հաստիքները և աշխատավարձի նվազում չի լինելու․ Ալինա Դոնչենկո

Kaffa ընկերությունը պահպանել  է բոլոր հաստիքները և աշխատավարձի նվազում չի լինելու․ Ալինա Դոնչենկո

Kaffa ընկերության Կորպորատիվ վաճառքների բաժնի ղեկավար Ալինա Դոնչենկոն ֆեյսբուքյան էջում գրել է

Բոլորս լսած կլինենք այս թևավոր խոսքը «Друг познается в беде»: Հաշվի առնելով վերջին իրադարձությունները՝ համատարած հիվանդություն, արտակարգ իրավիճակ, ինքնամեկուսացման պարտադիր պահանջ, տեղաշարժման սահմանափակումներ, թևավոր խոսքը կարելի է մի փոքր ձևափոխել «Компания, в которой ты являешься частью механизма, познается в период кризиса»։

Այս իրադարձություններում ևս մեկ անգամ համոզվեցի, որ մենք ուժեղ ենք, երբ միասնական ենք։ Եվ շատ կարևոր է, երբ ընկերության աշխատակիցը` իրեն սնող և մասնագիտորեն աճեցնող, բիզնեսի կողքին է, իսկ բիզնեսի ղեկավարները՝ աշխատակիցների կողքին։ Ինչպես ասում են ձեռքը ձեռք է լվանում, իսկ երկու ձեռքը՝ երես։

Այս պայմաններում Kaffa-յի ոչ մի աշխատակից աշխատանքից չի ազատվել, հարկադիր արձակուրդ չի ուղարկվել, աշխատավարձի նվազեցում չի սահմանվել, հաստիքի կրճատում չի եղել, աշխատավարձերը փոխանցվել են լիարժեք և ժամանակին։

Kaffa-ն հոգ է տանում նաև մեր առողջության մասին. ամբողջ գործարանը և գրասենյակը ամեն օր ախտահանվում է, տեղադրված են անսպառ քանակությամբ ալկոգելեր, անսպառ քանակությամբ պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ են տրամադրվում (արտադրամասի աշխատողները առանց համաճարակի էլ էին օգտագործում դիմակներ ու ձեռնոցներ)։

Եվ երկրում ամեն տեսակի փոփոխություններին զուգահեռ ընկերությունը շատ ճկուն է արձագանքում. երեկվանից նաև ապահովում է տուն-աշխատավայր-տուն ուղղությամբ ծախսը։

Հուսամ շուտով բոլոր ընկերությունները կանցնեն իրենց բնականոն աշխատանքային կյանքին, և ես կփնտրեմ ընկերությամբ հպարտանալու այլ պատճառներ։


 

Մեկնաբանություններ