Լրահոս

Կանաչ թեյ. ինչ առողջական խնդիրներ է այն կարգավորում

Կանաչ թեյ. ինչ առողջական խնդիրներ է այն կարգավորում

Կանաչ թեյն առկա թեյերից ամենաքիչ մշակումն անցնող տեսակներից է և դրա շնորհիվ պահպանում է իր օգտակար հատկությունների ամբողջ փունջը։ Շատ օգտակար է սրտանոթային ամակարգի համար։

Փոքր քանակությամբ օգտագործելու դեպքում այն նվազեցնում է ճնշումը հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաև նվազեցնում է աթերոսկլերոզի առաջացման վտանգը և բարձրացնում է անոթների պատերի էլաստիկությունը։

Ցանկալի է չգերազանցել օրական մեկ բաժակ թեյի չափը: Կանաչ թեյը նպաստում է առողջության ամրացմանը, քանի որ հարուստ է բնական հակաօքսիդանտներով: Հակաօքսիդանտները քիմիական միացություններ են, որոնք կանխարգելում են օրգանիզմի բջիջների քայքայումը: Հետազոտությունները վկայում են, որ հակաօքսիդանտներն օգնում են պայքարել այնպիսի հիվանդությունների դեմ, ինչպիսիք են սրտի հիվանդությունները, բարձր անոթային ճնշումը և քաղցկեղի մի շարք տեսակներ:

Կանաչ թեյը օգտակար է նաև ատամների և ոսկրերի առողջության, ինչպես նաև դիմադրողականության համակարգի ամրապնդման համար: Այդուհանդերձ, նշենք, որ մեծաքանակ կանաչ թեյը կարող է խոչընդոտել ֆոլաթթվի յուրացմանը: Ֆոլաթթուն սննդարար նյութ է, որն անհրաժեշտ է օրգանիզմին հատկապես հղիության առաջին 12 շաբաթների ընթացքում: Մի շարք հետազոտություններ ցույց են տվել, որ երեխաները, ում մայրերը հղիության ընթացքում չարաշահել են կանաչ թեյը, ծնվել են նյարդային խողովակի զարգացման արատներով:

Հղիության ընթացքում կարելի է կանաչ թեյ խմել, սակայն քիչ քանակությամբ, քանի որ կոֆեին է պարունակում: Կախված թրմելու ձևից՝ հնարավոր է, որ կոֆեինի քանակը նվազի կամ պահպանվի այնքան, որքան սև թեյում է:

Փորձեք սահմանափակվել օրական 200գր-ով: Հաշվի առեք, որ 200գր-ը կոֆեինի ընդհանուր քանակն է, որ կարելի է ստանալ տարբեր աղբյուրներից: Ուստի անհրաժեշտ է հաշվի առնել նաև սուրճի, շոկոլադի, կոլայի և կոֆեին պարունակող այլ մթերքների քանակը: Հիշեք մի հանգամանք ևս: Կանաչ թեյը, ինչպես և թեյի մյուս տեսակները, կարող է դժվարացնել օրգանիզմում երկաթի յուրացումը (ոչ մսային մթերքների դեպքում): Ուստի ցանկալի է թեյի հետ ոչինչ չուտել:

Մեկնաբանություններ