Լրահոս

Կանանց 7 հիմնական վախերը. ինչից է վախենում կինը

Կանանց 7 հիմնական վախերը. ինչից է վախենում կինը

Կանայք  իրենց բնույթով շատ արտասովոր են և  բնությունից տրված ուժեղ հատկանիշների կրող են, սակայն բաներ կան, որոնցից կանայք ահավոր վախենում են: 

1. Ծերություն

Եթե կանայք չվախենան ծերանալուց, կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերությունները հաստատ բանկրոտ կլինեն: Իհարկե այդ վախը շատ արդարացված է կանանց դեպքում, քանի որ ծերացմանը զուգահեռ կանայք կորցնում են  գեղեցկությունն ու թարմությունը և զուգընկերներ գտնելու հնարավորությունները:

2. Աղքատություն

Կնոջ դերը պատմականորեն ամրապնդվել է որպես օջախի պահապան, ով պետք է հոգ տանի կենցաղային պայմանների և երեխաների դաստիարակության մասին: Երբ ֆինանսական պայմանները վատանում են, դա շատ վառ է անդրադառնում կնոջ վրա թե ֆիզիկապես և թե հոգեպես:

3. Տգեղ երևալ շրջապատի աչքերում

Սա շատ կարևոր ֆոբիա է, որը անուղղակիորեն հարստացնում է գեղեցկության սրահներին, բրենդային հագուստի խանութներին և կոսմետիկ միջոցներ արտադրող ընկերություններին, որոնք գովազդի համար վերցնում են իդեալական աղջիկների, որից հետո նաև ֆոտոշոփի օգնությամբ ավելի են գեղեցկացնում, որպեսզի միջին վիճակագրական կինը իրեն ոչ հրապուրիչ  և բարդույթավորված զգա այդ գեղեցկուհիների ֆոնին: Իսկ որն է հաջորդ քայլը, այո՝ վազել և գնել գովազդվող կոսմետիկ միջոցը կամ օգտվել առաջարկվող ծառայությունից: 

4. Կորցնել աշխատանքը

Այս վախը շատ ունիվերսալ է, քանի որ  մարդը կորցնելով աշխատանքը կորցնում  է նաև իր մշտական եկամուտը և զրկվում մի շարք արտոնություններից: Կորցնելով աշխատանքը, մարդը  դադարում է  օգտվել իր առօրյա սովորություններից: Բացի այդ, հատկապես կանայք,  շատ են վախենում որ երկար ժամանակ չեն կարող աշխատանք գտնել և իրենց կարիքներ ապահովելու համար իրենց շատ դեպքերում նետում են  տղամարդկանց գիրկը:



6. Չհասցնել ծննդաբերել ժամանակին

Մի կողմից  գիտակից կինը փորձում է երեխա ունենալ իրեն հարմար  ժամանակ, այսինքն երբ կգտնի համապատասխան տղամարդ կամ կարող է զբաղվել իր կարիերայով: Մյուս կողմից ժամանակը շատ արագ է թռչում, իսկ կանանց օրգանիզմը, ցավոք գնալով չի երիտասարդանում: 

7. Տղամարդը կլքի և կգնա ուրիշի մոտ

Իմիջիայլոց, եթե տղամարդիկ ավելի քիչ դիմեն այդ քայլին, գուցե կանանց մոտ այդ վախը ընդհանրապես չձևավորվեր: Բայց ինչ արած, այդպիսին է իրականությունը:  Եթե կինը ձգտում է կայունության  հարաբերությունների մեջ, ապա տղամարդիկ կարող են իրենց թույլ տալ պարբերաբար զվարճանալ այլ կանանց հետ, ինչը վերջնականապես վերացնում է երջանիկ կյանք ունենալու իրենց շանսերը: 

Վերջին վախի մասին յուրօրինակ արտահայտվել է ռուսաստանյան հայտնի բլոգերներից մեկը այս տեսանյութում.

Մեկնաբանություններ