Լրահոս

Կարճ կիսաշրջազգեստը՝ ցիստիտի հիմնական պատճառ. տաք հագնվեք աղջիկներ

Կարճ կիսաշրջազգեստը՝ ցիստիտի հիմնական պատճառ. տաք հագնվեք աղջիկներ

Գարնան առաջին օրերի բացվելուն պես շատ աղջիկներ բացում են նաև իրենց գեղեցիկ ոտքերը, մեջքը,՝ հագնելով կարճ կիսաշրջազգեստներ, կարճ կուրտկաներ, իջեցված գոտիներով շալվարներ։ 

Մինչդեռ այդ գեղեցկությունը  հետագայում շատ թանկ է նստում նրանց վրա։ Աղջիկների մոտ սկսում են ի հայտ գալ առողջական խնդիրներ, մասնավորապես գլուխ է բարձրացնում ցիստիտը։

Ձմռան ավարտից հետո, երբ դեռ օրգանիզմը թույլ է և դեռ պահպանում է ձմեռային ջերմաստիճանը, շատ աղջիկներ իրենց կապրոն զուգագուլպաներով լրացուցիչ սթրեսի են ենթարկում օրգանիզմը՝ սառը նստարաններին, քարերին նստելով  և հենց այդտեղից էլ սկսվում են չարաբաստիկ ցիստիտային խնդիրները։

Մասնագետները խորհուրդ են տալիս գարնան առաջին ամսին դեռևս զերծ մնալ կարճ ու թեթև հագնվելուց, մինչև օրերը լիարժեք տաքանան և օրգանիզմը հարմարվի փոփոխվող ջերմաստիճանին։ 

Ցիստիտը տարածված հիվանդություն է, որի հիմքում ընկած է միզապարկի լորձաթաղանթի բակտերիային բորբոքումը:

Ցիստիտի հիմնական ախտանիշներն են՝

  • միզելու սուր մշտական ցանկություն
  • միզելիս այրոցի զգացում կամ ցավեր (ավելի հաճախ՝ միզելու ավարտին)
  • հաճախամիզություն
  • զուգարան գնալիս մեզի միայն փոքր քանակների միզում
  • որովայնի ստորին շրջաններում բութ ցավ
  • մեզի ուժեղ տհաճ հոտ, պղտոր կամ արյունային մեզ
  • ջերմության բարձրացում:

Եթե ձեզ մոտ նկատել եք այս գանգատները, անպայման դիմեք ձեր բժշկին, այլապես չբուժված ցիստիտը կարող է բարդանալ պիելոնեֆրիտով:

Մեկնաբանություններ