Լրահոս

Կարելի՞ է արդյnք պատերին հшնգուցյալ հարազատների լուսանկшրներ կախել

Կարելի՞ է արդյnք պատերին հшնգուցյալ հարազատների լուսանկшրներ կախել

Արդյո՞ք ճիշտ է պատերին հանգուցյալների լուսանկարներ կախելը:

Պարզվեց՝ հանգուցյալների լուսանկարներ կախելը պատերին թեժ քննարկումների պատճառ է: Ոմանց համար լուսանկարները հուշ են, իսկ ուրիշները դա վատ են համարում և ամեն կերպ խուսափում են անցյալին բախվելուց:

Հանգուցյալների լուսանկարների հակառակորդները համոզված են՝ դրանք խլում են կենսական էներգիան և դժբախտություն են բերում:

Կան նաև մարդիկ, ովքեր լավ են վերաբերվում այդպիսի լուսանկարներին, բայց չեն կախում մեկ պատճառով՝ միայն հանգուցյալների դեմքին նայելը ցավ է բերում և նորոգում սրտի վերքը: Այդպիսի մարդիկ լուսանկարները խնամքով պահում են գրասեղաններում և ժամանակ առ ժամանակ նայում են դրանք:

Բուժակների և ֆենշուի կոչերը մի կողմ դնելով՝ պատերի վրա հանգուցյալների լուսանկարները կախելու մեջ ոչ մի վատ բան չկա: Այդ լուսանկարները մեզ հիշեցնում են կյանքի անցողիկության մասին և սովորեցնում են գնահատել ապրած ամեն պահը, ուրախանալ և հագեցած ապրել:

Պետք է ուշադրություն դարձնել թաղման օրվա լուսանկարին: Այդպիսի լուսանկարներում պատկերված են միայն մարդկային ողբ, կարոտ, տխրություն, ուստի այդ լուսանկարներն ավելի լավ է պատին չկախել: Ավելի լավ է լուսավոր լուսանկարներ կախել, որոնք հաճելի հիշողություններ են արթնացնում:

    

Մեկնաբանություններ