Լրահոս

Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե ունեք բարձր ջերմություն

Կարելի՞ է կերակրել կրծքով, եթե ունեք բարձր ջերմություն

Կրծքի կաթը լավագույն սնունդն է երեխայի համար, սակայն երբեմն պատահում է, որ մայրը հիվանդանում է և կանգնում կերակրումը դադարեցնել կամ չդադարեցնելու հարցի առաջ։ Այդ հարցի պատասխանը կախված է ջերմության պատճառից և մի շարք այլ գործոններից։ 

Եթե ջերմությունը 38° С-ից բարձր է, ապա ավելի լավ է դիմել բժշկի։ Պատճառները բազմաթիվ են։ Սթրեսը և ձվազատումը կարող են սուբֆեբրիլ ջերմության պատճառ լինել։ Դրանք կաթի որակի վրա չեն ազդում, սակայն կարող են ազդել քանակի վրա։ Այդ պատճառով էլ նման դեպքերում երեխային հաճախ կերակրելն առավել ևս կարևոր է։

Հետծննդաբերական բորբոքումների դեպքում նույնպես պետք է դիմել բժշկի, սակայն կերակրումը սովորաբար չի դադարեցվում։

 


Լակտոստազ կամ մաստիտ․ ջերմության բարձրացման ամենահաճախ հանդիպող պատճառը։ Հաճախ է լինում, որ կինը սխալ ձևով է կերակրում երեխային կամ էլ սխալ է ընտրում կրծքկալը։ Հիմնականում ջերմության բարձրացումը հակացուցում չէ կրծքով կերակրման համար, սակայն բոլոր դեպքերում հարկավոր է դիմել բժշկի։

Ե՞րբ է անհրաժեշտ դադարեցնել կրծքով կերակրումը Չնայած որ հիմնականում ջերմության բարձրացումը չի վտանգում ոչ մոր, ոչ էլ երեխայի առողջությանը, սակայն կան իրավիճակներ, երբ ավելի լավ է ժամանակավորապես դադարեցնել կերակրումը։ Եթե ջերմության բարձրացման պատճառը լուրջ հիվանդությունն է։ Այդ դեպքում հնարավոր է, որ կերակրումը պարզապես կնոջ ուժերից վեր լինի կամ անհետանա։

Մեկնաբանություններ