Լրահոս

Կարոլինա Սարգսյանն իդեալական արտաքին էր ուզում, բայց պլաստիկ վիրահատության հետևանքները թանկ նստեցին նրա վրա (տեսանյութ)

Կարոլինա Սարգսյանն իդեալական արտաքին էր ուզում, բայց պլաստիկ վիրահատության հետևանքները թանկ նստեցին նրա վրա (տեսանյութ)

Կարոլինա Սարգսյանը բավական գեղեցիկ արտաքին ուներ և երբեք չէր տառապում հակառակ սեռի անուշադրությունից։ Նա միշտ էլ հետևում էր իր կազմվածքին, դիետաներ պահում։ Միակ խնդիրը, որ նա իր մեջ տեսնում էր, դա քիթն էր։ Երբ Կարոլինան դարձավ 20 տարեկան, նա որոշեց իր միակ «տգեղ» մարմնի մասն ուղղել և դառնալ իդեալական։ 

Նա ամենայն մանրամասնությամբ տնտղեց ոլորտի մասնագետների հմտություններն ու փորձը և կանգ առավ  պլաստիկ վիրաբույժ Գևորգ Ստեփանյանի վրա, ով հայտնի էր իր  100-ից ավելի հաջողված վիրահատություններով և ավելի քան վստահ էր, որ իր երազանքը մոտ է իրականանալուն։ 

Վիրահատությունը նորմալ անցավ, իսկ վիրահատության հաջորդ օրը բժիշկը մեկեց այլ հաճախորդի մոտ, Կարոլինային փաստացի թողնելով հետվիրահատական վերահսկողությունից դուրս։ 

Երկու օր անց Կարոլինայի մոտ խնդիրներ սկսեցին ի հայտ գալ։ Դեմքը սկսեց այտուցվել, իսկ բուժքույերը չգիտեին ինչ անել։ Կարոլինային ստիպված տեղափոխեցին ուրիշ հիվանդանոց։ Այնտեղ բժիշկները փաստեցին, որ Կարոլինային քթի վիրահատությունը ճիշտ հունով չի ընթացել և նրա քթի միջնապատը խախտվել է։ Կարոլինան ստիված եղավ կրկին վիրահատության ենթարկվել, իսկ ամբողջական վերականգման համար մոտ մեկ տարի ժամանակ պահանջվեց։ 

Երբ Կարոլինան դուրս գրվեց հիվանդանոցից, նա հենց նույն օրը դատի տվեց վիրաբույժ Գևորգ Ստեփանյանին։ Բայց բժիշկը կարողացավ բարեհաջող դուրս գալ իրավիճակից և ապացուցեց, որ ոչնչում մեղավոր չէ։ Նա նույնիսկ ներողություն չխնդրեց Կարոլինայից։

Այս դաժան պատմության մանրամասները դիտեք տեսանյութում։ 

Մեկնաբանություններ