Լրահոս

Կարծում եք սա ֆոտոշոփ է, ամենևին. ձեր առջև ամենաերկար թարթիչների ռեկորդակիրն է

Կարծում եք սա ֆոտոշոփ է, ամենևին. ձեր առջև ամենաերկար թարթիչների ռեկորդակիրն է

Այս տղային կնախանձի երևի թե աշխարհի ցանկացած կին։ Տղան ունի երկար, փարթամ թարթիչներ, ինչպիսին այսօր հատուկ սրահներում մասնագետների միջամտությամբ և մեծ գումարներով ձեռք են բերում կանայք։ 

Մուինան ծնունդով Տաջիկիստանից է, թեև նրա ընտանիքը 20 տարի է ինչ  ապրում է Մոսկվայում և հենց այդտեղ էլ նա «Ամենաերկար թարթիչների»  տիտղոսակիրն է։ Նրա թարթիչների երկարությունն այս պահին  4 սմ է։

Իսկ այս լուսանկարում Մուինին 6 ամսական է, և ունի 3.5 սմ երկարությամբ թարթիչներ։ 

Մուինիի մայրը դիմել է Աշխարհի ռեկորդների գրքին  տղայի թարթիչների երկարությունը գրանցելու համար։ Բայց դե այնտեղ այլ ռեկորդակիր արդեն նվաճել է Աշխարհի ամենաերկար թարթիչների տիտղոսը։ 

Այս պահին աշխարհի ռեկորդակիրը  Ցզյանսյան է Շանհայ քաղաքից։ Նրա թարթիչների երկարությունը 12.4 սմ է։ Ապշելու և չհավատալու փաստ։ 


 

Մեկնաբանություններ