Լրահոս

Կատուների կղզին. ինչու և ինչպես է այսքան կատու հայտնվել կղզում (լուսանկարներ)

Կատուների կղզին.  ինչու և ինչպես է այսքան կատու հայտնվել կղզում (լուսանկարներ)

Աոշիմա կղզին, որը գտնվում է Ճապոնիայում, այնքան էլ մեծ չէ: Այս կղզում  50-ականներին ապրում էր  մոտ  900 մարդ: Հիմա մնացել են  13-ը, հիմնականում տարեցներ: Կղզու հիմնական բնակիչները կատուներն են, թվով  120 տարբեր գույների կատուներ են ապրում այստեղ: 

Իսկ ինչպես են դրանք հայտնվել կղզում, կհարցնեք: Շատ հեշտությամբ, ձեզ կպատասխանեն: Այն ժամանակ կատուներին հատուկ էին բերում կղզի կրծողների դեմ պայքարելու համար: Բնականաբար, ժամանակի ընթացքում  նրանք սկսեցին բազմանալ:

Կղզին բաց է զբոսաշրջիկների համար, որոնց համար հատուկ էքսկուրսիաներ են կազմակերպվում: Զբոսաշրջիկներն էլ իրենց հերթին համեղ մթերքներ են բերում կատուների համար, հաճույքով կերակրում նրանց և մի քանի  ժամ անցկացնում կղզում:

Ահա ինչպիսի տեսք ունի այսօր կատուների կղզին:


 


 


 


 


 


 

Մեկնաբանություններ