Լրահոս

Կայծակի հարվածներից 23 մարդ է մահացել

Կայծակի հարվածներից 23 մարդ է մահացել

Հնդկական Բիհար նահանգում 23 մարդ մահացել և  10-ը վիրավորվել են կայծակի մի քանի հարվածների  հետևանքով, փոխանցում է «Գազետա.ռու»-ն՝ հղում տալով երկրի իշխանություններին։

Տեղական  պաշտոնյաներից մեկի՝ Ունդրա Պալի խոսքով, մահացածներից 13-ը գյուղատնտեսներ են եղել, որոնք այդ պահին իրենց տնտեսությունները մշակելիս են եղել։

Ըստ պաշտոնյայի, բոլոր տուժածները տեղափոխվել են տեղական հիվանդանոցներ։

Նշվում է, որ նմանատիպ մի դեպք էլ 2019 թվականի հուլիսին է գրանցվել, երբ կայծակի հետևանքով Բիհարում 39 մարդ էր մահացել։

Մեկնաբանություններ