Լրահոս

Կենդանիների սիրային խաղերին նվիրված ցուցահանդեսը սկանդալ է առաջացրել Նովոսիբիրսկում (տեսանյութ, լուսանկար)

Կենդանիների սիրային խաղերին նվիրված ցուցահանդեսը սկանդալ է առաջացրել Նովոսիբիրսկում (տեսանյութ, լուսանկար)

Կենդանիների սիրային խաղերն ու դրանց ընթացքում արձակվող ձայներին,  ընտանեկան  հարաբերություներին նվիրված ցուցահանդեսը իսկական սկանդալ է առաջացրել Նովոսիբիրսկում։  Որոշ այցելուներ շոկի մեջ են։ Կենդանիների պաշտպաններն ու ակտիվիստները բողոքներ են գրում ոստիկանություն և Մշակույթի նախարարություն ցուցահանդեսն անմիջապես դադարեցնելու համար։

«Կենդանիների սիրախաղերը վայրի բնության մեջ» այսպես է կոչվում օրերս Զիբիցկայա փողոցում բացված ցուցահանդեսը, որտեղ ներկայացված են վայրի կենդանիների խրտվիլակներով պատրաստված  ռոմանտիկ և ընտանեկան հարաբերությունները կենդանական աշխարհում։ Արագիլները սերը երեքով, մայրիշխանությունը  որոշ կենդանիների մոտ և վայրի մյուս կենդանիների սիրախաղերը,  կենդանիների սեռական օրգանները, սիրախաղերի ժամանակ արձակվող ձայները և այլն։ 

     

Ցուցահանդեսի հեղինակը տաքսիդերմիստ /խրտիվլակների պատրաստման մասնագետ/, բիոլոգիական գիտությունների թեկնածու Պավել Գլազկովն է։

Ըստ նրա, ցուցահանեդսի գաղափարը ծագել է դասախոսությունների ընթացքում, երբ խոսվել է կենդանիների սեռական կյանքի մասին և ուսանողները մեծ հետաքրքրությամբ և համակ ուշադրությամբ են սկսել լսել  ու հարցեր տալ թեմայով։ Այդ ժամանակ էլ նրա մտքով անցել է ցուցահանդես բացել և մանրամասն ներկայացնել հետաքրքրվողներին կենդանիների սիրախաղերի մասին։

Խրտվիլակների պատրաստման համար 4 տարի է պահանջվել։ Պավել Գլազկովը ինքն է այցելուների հետ շրջում  և մանրամասն ներկայացնում յուրաքանչյուր կենդանու սիրախաղերն ու բազմացման պրոցեսը։ 

Ցուցահանդեսը բաց կլինի  մինչև սույն թվականի հունիսի  11, տարիքային սահմանափակումը 14+ , եթե իհարկե մինչ այդ ակտիվիստները չհասնեն ցուցահանդեսի դադարեցմանը։


 


 


 


 

Մեկնաբանություններ