Լրահոս

ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը դպրոցների վերաբերյալ․ շտապ տարածեք թող բոլորը տեսնեն

ԿԳՄՍ նախարարի նոր հրամանը դպրոցների վերաբերյալ․ շտապ տարածեք թող բոլորը տեսնեն

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանի հրամանով հաստատվել է պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների կառավարման խորհուրդների ձևավորման նոր կարգը, որն ուժի մեջ կմտնի ապրիլի 1-ից: Նոր կարգով դպրոցների կառավարման խորհուրդների համակարգում կտրուկ փոփոխություն է նախատեսվում: Մասնավորապես ներմուծվում է դպրոցների միացյալ և առանձին խորհուրդների գաղափարը, որը նոր մոտեցում է: Որ դեպքում է կազմվում առանձին, որ դեպքում’ միացյալ խորհուրդ Համաձայն կարգի’

հանրակրթական ուսումնական հաստատության խորհուրդը ձևավորվում է 3 տարի ժամկետով’ իբրև առանձին հաստատության խորհուրդ’ առնվազն 3000 բնակչություն ունեցող բնակավայրերում գործող դպրոցների դեպքում, իբրև միացյալ խորհուրդ’ առավելագույնը երեք հաստատության համար: Առանձին խորհուրդը կազմվում է 9 անդամից, միացյալ խորհուրդը կարող է ունենալ առավելագույնը 19 անդամ: Ովքեր և ինչպես են ձևավորում դպրոցների կառավարման խորհուրդները Խորհրդի անդամներին առաջադրում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարը, լիազորված մարմինը (մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան), մանկավարժական և

ծնողական խորհուրդները, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Մարզպետարանների և Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների առանձին խորհուրդներում ԿԳՄՍ նախարարն առաջադրում է մեկական, միացյալ խորհուրդներում՝ երկուական անդամ: ԿԳՄՍ նախարարության ենթակայության հաստատություններում 4 անդամ առաջադրում է ԿԳՄՍ նախարարը, 1-ական անդամ՝ ՀՀ մարզերում համապատասխան մարզպետը, մայրաքաղաքում’ Երևանի քաղաքապետը: Մարզային ենթակայության հաստատությունների առանձին խորհուրդներում մարզպետն առաջադրում է խորհրդի 4 անդամ, որից երկուսին ներկայացնում է տեղական

ինքնակառավարման մարմնի ղեկավարը: Միացյալ խորհուրդներում մարզպետն առաջադրում է 5 անդամ, ընդ որում՝ կախված ուսումնական հաստատությունների թվից, մեկական անդամ ներկայացնում են տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարները: Երևանի քաղաքապետարանի ենթակայության դպրոցների խորհուրդներում Երևանի քաղաքապետն առաջադրում է 4 անդամ: Դպրոցի մանկավարժական և ծնողական խորհուրդներն իրենց կազմից փակ քվեարկությամբ ընտրում են խորհրդի 2-ական անդամ, ընդ որում՝ նույն անձը խորհրդի կազմում չի կարող ընդգրկվել 2 անգամ անընդմեջ: Կառավարման խորհրդի կազմում նախարարի, լիազորված

մարմնի, տեղական ինքնակառավարման մարմնի ղեկավարի և ծնողական խորհրդի կողմից չի կարող առաջադրվել այն անձը, որը միաժամանակ հանդիսանում է տվյալ ուսհաստատության աշխատակից: Հանրակրթական դպրոցի տնօրենը ևս չի կարող լինել խորհրդի կազմում: ԿԳՄՍ նախարարությունը, մարզպետը և Երևանի քաղաքապետն ուսումնական հաստատության հիմնադրման կամ խորհրդի ձևավորման կարգի փոփոխման դեպքերում 30-օրյա ժամկետում, ըստ ենթակայության, կազմակերպում և ապահովում են կոլեգիալ կառավարման մարմնի’ խորհրդի անդամների

ընտրություն: Խորհրդի առաջին նիստը վարում է տարիքով ավագ անդամը: Խորհրդի նախագահն ընտրվում է փակ քվեարկությամբ’ անդամների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Նիստերն արձանագրում է խորհրդի նախագահի կողմից առաջադրված և ձայների պարզ մեծամասնությամբ ընտրված քարտուղարը: Խորհրդի անդամի պարտավորությունները, լիազորությունները և դրանց դադարեցման հիմքերը սահմանվում են «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքով: Հավելենք, որ դպրոցի կառավարման խորհրդի կարևոր գործառույթներից են հաստատության տնօրենի ընտրությունը, ինչպես նաև հաստիքային և տարիֆիկացիոն ցուցակների, դպրոցի ծախսերի նախահաշվի և բյուջեի հաստատումը:

Մեկնաբանություններ