Լրահոս

Խեղդել, թունավորել, վրան բետոն են լցրել ու թողել անապատում. աղջկան գտել են անհետանալուց 5 ամիս անց միայն

Խեղդել, թունավորել, վրան բետոն են լցրել ու թողել անապատում. աղջկան գտել են անհետանալուց 5 ամիս անց միայն

24-ամյա ամերիկացի մոդել Էսմերալդա Գոնսալեսին մահացած են գտել անապատում: 

Աղջիկը բավական հայտնի էր, նա ինսթագրամում ուներ  300 000 հետևորդ: Էսմերալդայի մարմինը հայտնաբերվել է փայտե արկղի մեջ, որի մեջ բետոն էր լցված: Հայտնի է, որ մոդելի որոնումները սկսվել են  դեռևս այս տարվա մայիս ամսից և միայն 6 ամիս անց  է հաջողվել գտնել մարմինը: Դատաբժշկական փորձաքննությունը ցույց է տվել, որ  Գոնսալեսի մահը վրա է հասել թունավոր նյութերի հետևանքով: Իսկ դրանից առաջ նրան փորձել են խեղդել: 

Գործով ձերբակալվել է Էսմերալդայի 45-ամյա հարևանը, հենց նրան էլ կասկածում են աղջկա մահվան մեջ: 

Պարզվել է, որ մահվան օրը աղջիկը գտնվել է կասկածյալի տանը: Վերջինս նրա մետամֆետամին է առաջարկել, ինչից հետո աղջկա պահվածքը փոխվել է և նա սկսել է ոչ ադեկվատ պահել իրեն: 

Նրան հանգստացնելու համար տղամարդը կապել է աղջկան մահճակալից, հետո փորձել  խեղդել, նրան թվացել է Էսմերալդան մահացել է, բայց քիչ անց աղջիկը բացել է աչքերը: Այդ ժամանակ տղամարդը նրան լողավազանները մաքրելու թունավոր միջոց է ներարկել, որից հետո մոդելն իսկապես մահացել է:

Մարմինը թաքցնելու համար տղամարդը նրան դրել է փայտե արկղի մեջ, վրան բետոն լցրել և տարել անապատ: 

Թե ինչն էր սպանության իրական պատճառը, այս պահին հայտնի չէ: Ենթադրվում է, որ տղամարդը մենակ չի եղել, ամենայն հավանականությամբ նրան  կին է օգնել: Սպանության մոտիվները  ճշտվում են:


 

Մեկնաբանություններ