Լրահոս

Խնդրում ենք տարածել. Փոքրիկ Սյուզանն ընդամենը 3 տարեկան է և արդեն պայքարում է ապրելու համար

Խնդրում ենք տարածել. Փոքրիկ Սյուզանն ընդամենը 3 տարեկան է և արդեն պայքարում է ապրելու համար

Սիրելի ընկերներ,

վերջին շրջանում ձեր բոլորիդ աջակցությամբ հավաքեցինք մոտ 107 630 եվրո, որի համար անչափ շնորհակալ ենք, սակայն այս պահին կրկին ստիպված ենք դիմելու բոլորիդ աջակցությանը, քանի որ շատ վճռական փուլում ենք, և ցավոք, դեռևս ունենք ֆինանսական աջակցության կարիք, հայցում ենք ձեր ներողամտությունը։ Սյուզանի բուժման հետ կապված Գերմանիայի Քյոլնի համալսարանական կլինիկայի հետ ունեցել ենք կանխավճարի նախնական համաձայնություն 140 000 եվրոյի շուրջ (ընդհանուր հաշիվը 300 000 եվրո, բոլոր փաստաթղթերը կցվում են): Սակայն հաշվի առնելով նախկինում նման փորձառությունները, որ այդքան մեծ գումարը արագ չի հավաքվի, ինչպես նաև հույս և որոշ հնարավորություններ ունենալով հիվանդանոցի հետ վարել բանակցություններ և վճարել ավելի փոքր կանխավճար, որոշեցինք դրամահավաքի գումարը նշել 87 000 եվրո։ Սակայն, ցավոք, հիվանդանոցը կորոնավիրոսով և մեզնից չկախված այլ հանգամանքներով պայմանավորված որպես կանխավճար մեզանից պահանջում է 140 հազար եվրո։ Այս պահին շատ շտապ անհրաժեշտ է ևս 40 000 եվրո ($ 45,378), որպեսզի ամբողջությամբ վճարենք նրանց պահանջած կանխավճարը և Սյուզանին օր առաջ տեղափոխենք Քյոլն։ Շնորհակալ կլինենք բոլորիդ աջակցության համար:
Մի փոքր անդրադարձ կատարենք Սյուզանի հիվանդության պատմությանը:


Մեր փոքրիկ Սյուզանը ընդամենը 3 տարեկան է և արդեն պայքարում է ապրելու համար։ 3,5 ամիս առաջ մեր փոքրիկի գլխում հայտնաբերվեց ուռուցք, որը հեռացնելուց հետո պարզ դարձավ ուռուցքի տեսակը՝ մեդուլոբլաստոմա (քաղցկեղ), IVGrade: Սյուզանին անհրաժեշտ է երկարատև բուժում` նվազագույնը մեկ տարի՝ քիմիոթերապիայի և պրոտոնների համակցությամբ։ Սահմանների փակ լինելու պատճառով մեր երեխան քիմիոթերապիայի 7 կուրս արդեն ստացել է Մոսկվայում։ Որպեսզի երեխայի ապրելու հավանականությունն ավելի մեծ լինի, որոշել ենք մեր փոքրիկի բուժումը կազմակերպել Գերմանիայում գտնվող Քյոլնի համալսարանական կլինիկայում, որն այս ոլորտի առաջատարներից է։

Հասկանալով երկրում ստեղծված պատերազմական իրավիճակն ու պանդեմիան, այնուամենայնիվ կրկին ուզում ենք դիմել ձեզ, քանի որ մեր փոքրիկի կյանքի հարցն է։ Խնդրում ենք կրկին տարածել, հրավիրել ձեր բոլոր ընկերներին։ Լիահույս եմ, որ փոքր գումարներով անգամ հնարավոր կդառնա հավաքել գումարի այս մասը ևս։ Մեծ հույսով և հավատով ակնկալում ենք, որ այս դրամահավաքն էլ կհանգանակվի այնքան արագ, որքան նախորդը։ Շնորհակալ ենք բոլորիցդ, մեր ընտանիքին զորակցող հայրենակիցներից՝ ՀՀ-ից և աշխարհի տարբեր ծայրերից։ Աստված Ձեզ և Մեզ օգնական ։
Փոխանցումներ կարող եք կատարել նաև հետևյալ հաշվեհամարներին.

Paypal [email protected] (Heghine Manukyan)

2050074303791001 AMD Inecobank, Մանուկյան Հեղինե

2050074303791020 USD Inecobank

2050074303791040 EUR Inecobank

ArCa 5406610000209002 card number Inecobank

2202200969182904 RUR Сбербанк Манукян Е.А.

Աղբյուրը՝ https://www.facebook.com/donate/1178642839180436/

Մեկնաբանություններ