Լրահոս

Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ դիմելու ՍԴ․ սա եզակի շանս է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի համար ապացուցելու, որ իրենք գնալու են մինչև վերջ․ Արթուր Ղազինյան

Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ դիմելու ՍԴ․ սա եզակի շանս է ԲՀԿ-ի ու ԼՀԿ-ի համար ապացուցելու, որ իրենք գնալու են մինչև վերջ․ Արթուր Ղազինյան

«Մեկ Հայաստան» կուսակցության համահիմնադիր Արթուր Ղազինյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով «Իմ Քայլը» խմբակցության կողմից շրջանառության մեջ դրված՝ Սահմանադրության փոփոխությունների նախագծին, որով դադարեցվում են ՍԴ որոշ անդամների լիազորությունները։ Նա մասնավորապես նշել է, որ խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ մեկ երրորդով դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան և սա եզակի շանս է Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունների համար ապացուցելու, որ իրենք իրական ընդդիմություն են, գնալու են մինչև վերջ և վճռական պահին դիմակայելու են իշխանության բացահայտ ապօրինի գործողություններին։ Ղազինյանի գրառումը՝ ստորև․

«Մեծ հաշվով ինձ արդեն չի հետաքրքրում, թե ինչ են պատրաստվում անել Նիկոլ Փաշինյանն ու իր կողմից հավաքագրված խումբը։

Նրանք արդեն վաղուց անցել են թույլատրելի բոլոր սահմանները, կազմաքանդել են իրավական կարգը և կատարել պետական մասշտաբի մի քանի հանցագործություններ։

Ինձ տվյալ իրավիճակում ավելի շատ հետաքրքրում է նախ խորհրդարանական ընդդիմության, ապա նաև նախագահ Արմեն Սարգսյանի գործողությունները։

Խորհրդարանական ընդդիմությունն ունի սահմանադրական լիազորություն՝ մեկ երրորդով դիմելու ՀՀ Սահմանադրական դատարան։ Սա եզակի շանս է Բարգավաճ Հայաստան և Լուսավոր Հայաստան կուսակցությունների համար ապացուցել, որ իրենք իրական ընդդիմություն են, գնալու են մինչև վերջ և վճռական պահին դիմակայելու են իշխանության բացահայտ ապօրինի գործողություններին։

Նախագահ Արմեն Սարգսյանի գործողություններին կանդրադառնամ այս ապօրինի օրենքի ընդունումից և նրա իրավասության ներքո հայտնվելուց հետո»։

Մեկնաբանություններ