Լրահոս

Խոստացել էր այլևս չծննդաբերել. 44-ամա կինը՝ իր 22-րդ հղիության մասին

Խոստացել էր այլևս չծննդաբերել. 44-ամա կինը՝ իր 22-րդ հղիության մասին

44-ամյա Սյու Ռեդֆորդը պատմել է  իր 22-րդ հղիության մասին: Նա իրենց ընտանեկան  Youtube-ի ալիքում ներկայացրել է  15 շաբաթական հղիության սոնոգրաֆիայի արդյունքները: 

 Եթե  տղա ունենան, ապա երեխան կլինի տան թվով 11-րդ տղա երեխան: Հատկանշական է, որ  բրիտանուհին մեկ տարի առաջ իր հետևորդներին հայտնել էր, որ այլևս չի ուզում  երեխաներ ունենալ: Բայց  փաստվեց հակառակը: 

Ռեդֆորդների ընտանիքն ամենամեծ  բազմազավակ ընտանիքն է Մեծ Բրիտանիայում: Նրանք ոչ մի տեսակի սոցիալական աջակցություն չեն ստանում պետությունից, հոգսերը հոգում են իրենց ռեսուրսներով: Ընտանիքի հայրը մեծ հացի փուռ ունի, որտեղ աշխատում են նաև նրա մեծ զավակները: 

Կնոջ խոսքով՝ իրենց տան մեկ շաբաթվա ծախսը միայն մթերքների համար կազմում է  430 դոլար: 

Բազմազավակ մայրը միայն բողոքում է, որ մշտապես պետք է մաքրի, հավաքի, եփի: Իսկ  ընդհանրապես  նա երջանիկ է, որ շրջապատված է մանկական անմեղ, մաքուր ժպիտներով ու մեծ սիրով: 

Տեսանյութում Սյուն պատրաստվում է  20-րդ երեխայի լույս աշխարհ գալուն: 

Մեկնաբանություններ