Լրահոս

Կինը ծննդատան պատուհանից դուրս է նետել երկու նորածին աղջիկների

Կինը ծննդատան պատուհանից դուրս է նետել երկու նորածին աղջիկների

Սեպտեմբերի 9-ին Ուզբեկստանի  Նամագանի հիվանդանոցի ծննդատան հետնաբակում երկու նորածին աղջիկներ են հայտնաբերվել՝ ծանր վնասվածքներով։ Թեպետ նորածիններին հասցրել են վերակենդանացման բաժանմունք, սակայն  նրանց կյանքը փրկել չի հաջողվել:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ որոշ խանգարումներով մի  երիտասարդ մայր ծննդաբերության հաջորդ օրը հիվանդանոցի պատուհանից դուրս  է նետել իր աղջկան, երբ պարզել է, որ երեխան  ծնվել է  ոտքերի արատով, այդպիսով փորձելով ազատվել երեխայից:

Դեռևս անհայտ պատճառներով  նա իրա աղջկա հետ միասին  պատուհանից դուրս է նետել  նաև հիվանդասենյակում իր հետ պառկած մեկ այլ ծննդկանի նորածին աղջկան, նշված է  գլխավոր դատախազության հաղորդագրությունում։

Ուզբեկստանի համապատասխան օրենքով դիտավորյալ սպանության համար նախատեսվում է 15-25 տարվա ազատազրկում: 

Մեկնաբանություններ